Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան

«ՀՀ իշխանություններն առայժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի քիչ կրակեն միմյանց վրա, ավելի շատ վստահեն միմյանց, ընդհանրապես, ոչ միայն իշխանությունները, այլև ժողովուրդները, այսինքն՝ բարելավվի մթնոլորտը: «Սրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են վստահության կառուցման հարցին: Դրա մեջ են մտնում գերիների փոխանակման հարցերը, ռազմաճակատում լարվածության նվազեցման խնդիրները, գյուղատնտեսական աշխատանքների հեշտացումը ճակատային գոտում, և այլն: Բայց կա միգուցե ավելի կարևոր խնդիր, որը կապված է ղարաբաղյան խնդրի լուծման բանաձևի հետ: Այսինքն՝ ինչ բանաձևով պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Սրանք փոխկապակցված, բայց, այնուամենայնիվ, տարբեր հարցեր են, և մենք պետք է հասկանանք, որ ստեղծված ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը, բնականաբար, ավելի կենտրոնացած է բանաձևի և բովանդակային լուծման վրա, իսկ հայկական կողմն ավելի շատ կենտրոնացած է վստահության կառուցման խնդիրների վրա, բայց նաև սա ի՞նչ է նշանակում, որովհետև Ադրբեջանին ստատուս-քվոն չի բավարարում, և Ադրբեջանի դիրքորոշումը սա է, որ՝ կա՛մ պետք է բանակցություններով լուծենք խնդիրը, կա՛մ պատերազմով: Իսկ եթե վստահության կառուցման այդ միջոցառումները շատ խորանան՝ առանց բովանդակային լուծման, դա, փաստորեն, ինչ-որ իմաստով զրկում է Ադրբեջանին ռազմական միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունից:

Հետևաբար՝ այսպիսի դինամիկա կա, պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am