Ինչից է խուսափում կառավարությունը. ուշագրավ ցուցանիշներ

«Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։

Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։

Աղքատության բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը, սակայն 42 տոկոս աղքատության մասնաբաժին ունեցող Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է։

Աղքատ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի բացակայության հարցը, որի հետ են կապվում ոչ միայն աղքատության պատկերը, այլև արտագաղթի բարձր տեմպերը։

Հարկ է նշել, որ եթե ապագայում վիճակագրական կոմիտեն հրապարակի նաև 2019 թվականի աղքատության ցուցանիշները, ապա դրանք 2018 թվականի ցուցանիշներից էականորեն չեն տարբերվի, քանի որ այս տարվա ընթացքում լուրջ տնտեսական տեղաշարժեր տեղի չունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին։

Աղքատության խնդրին վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս է անդրադարձել։ Նա այս տարվա սկզբին իր ունեցած ելույթներում փորձում էր աղքատությունը ներկայացնել ոչ միայն սոցիալական երևույթ, այլև որպես հոգեբանական, մտածողության որոշակի տեսակ:

«Մարդու աղքատությունը գլխում է:

Չի կարող մարդը, ով էստեղ (գլխում) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,- նշում էր վարչապետը։ Սակայն պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից քննադատության առարկա դարձավ։

Վերլուծաբանների մի մասն այն որակեց որպես պոպուլիզմի հերթական դրսևորում, իսկ մյուս մասի կարծիքով՝ կառավարությունը սրանով ուզում է ապահովագրել իրենց աղքատության դեմ պայքարի հարցում հնարավոր ձախողումներից։

Այս քննադատություններից հետո միայն Փաշինյանը փոխեց իր մոտեցումը աղքատության խնդրի հետ կապված և վերջերս տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։

Իհարկե, այս հայտարարության հետ բոլորն են համաձայն, սակայն հարցն այն է, թե ո՞վ պետք է լուծի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել։

Ի վերջո, բոլորը բիզնեսմեն չեն կարող դառնալ: Եվ պատահական չէ, որ քաղաքացիներն իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքների առաջնահերթությունների շարքում հատուկ ուշադրություն են դարձնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցին։

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության նպատակը դառնալու է աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սակայն այս հարցի շուրջ կառավարության պատասխանը ոչ միանշանակ է։

Փաշինյանը պարբերաբար հանրությանը ցուցանիշներ է ներկայացնում, թե ինչքան նոր աշխատատեղեր են ի հայտ եկել իշխանափոխությունից հետո, բայց խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ դրանց՝ ստվերից դուրս գալու մասին է։ Եվ այդ թիվը ժամանակի ընթացքում աճում է, ու վերջերս էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:

Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նախկինում ուղղակի նշվում էր «նոր աշխատատեղ», ինչը քննադատության տեղիք էր տալիս, քանզի իրականում գերազանցապես խոսքը ստվերից դուրս եկածների մասին է, ապա հիմա վարչապետը շեշտում է «ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել» ձևակերպումը:

Եվ այն, որ վարչապետը խուսափում է ցուցանիշներ նշել, թե իրենց կառավարման օրոք կոնկրետ ինչքան նոր աշխատատեղ է ստեղծվել, վկայում է այն մասին, որ նոր աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը բարվոք չէ։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը խոսի պետական համակարգի շարունակական օպտիմալացման մասին՝ չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ օպտիմալացման ենթակա աշխատակիցների համար նոր աշխատանք գտնելու մասով։

Ու եթե նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և դրա հետ մեկտեղ գրեթե կրկնակի բարձրացվում են նախարարների, մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ապա էլ ինչպե՞ս պետք է քաղաքացիները գնահատեն կառավարության աշխատանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am