Հեղափոխական ու վիրտուալ ակնոցներ՝ պողոսների համար

«Եթե հաց չկա, ապա տեսարաններ պետք է ապահովել» բանաձևը լայնորեն ու առայժմ արդյունավետորեն կիրառվում է թավշյա Հայաստանում։

Աղքատ, բայց հպարտ քաղաքացիներին առաջարկվում է Նոր տարվա գիշերը գալ հրապարակ ու բրդուճով նշել տոնը։

Ասվում է, որ պետք չէ մտահոգվել դատարկ սառնարանով, այլ պետք է հավաքվել Հանրապետության հրապարակում ու տեսնել, որ բոլորը մի տնից չեն, բայց մի հալի են ու բոլորը մեկ մարդու օջախի անդամ են։ Համ էլ՝ ձեռքի հետ կբեմադրվի «Ժողովուրդն իր առաջնորդի հետ է» էժանագին սերիալը։

«Տնտեսական հեղափոխությունը», փաստորեն, «հոգևոր» վերջաբան է ունենում, քանզի նյութականի մասով միայն նեղ շրջապատի մոտ է ստացվում թռիչքաձև աճը։

Ի դեպ, վարչապետի այսօրվա լայվը մի հայտնի փորձարկում հիշեցրեց։

Մոսկվայի տարածքում գտնվող ֆերմայում փորձարկել են վիրտուալ իրականության ակնոցներ կովերի համար: Հատուկ մշակված հարմարանքներով կովերն իրենց շուրջը տեսնում են ծաղկող ամառային դաշտ:

Այդ սարքով ֆերմերներն ուզում են ավելացնել կաթի քանակը և որակը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ակնոցներով անասունների ընդհանուր հուզական տրամադրությունը բարձրացել է։ Ակնկալվում է, որ կաթնարտադրությունը ևս կբարձրանա։

Քաղաքական դաշտում «վիրտուալ ակնոցներ» կիրառողները հույս ունեն, որ իրենց երկրպագուների քանակը չի պակասի կամ նույնիսկ կավելանա, քանզի այդ ակնոցները լավ կյանքի ու լի ստամոքսի պատրանք են ստեղծում։ Այդ ակնոցը ֆեյսբուքյան «լայվն» է, որի միջոցով լցնում են պողոսների դատարկ ստամոքսները։ Բայց դե երկար այդպես ֆռռացնել հնարավոր չէ, քանի որ մարդը, այդ թվում՝ թավշյա հեղափոխականների երկրպագու մարդը, կովից, այդուհանդերձ, տարբերվում է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am