Հատուկ գործողություն՝ Անկարայում
Անկարայի ոստիկանության կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 4 ենթադրյալ անդամ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ ձերբակալվածները ենթադրաբար նախապատրաստել էին ահաբեկչություն մայիսի 1-ին երկրում նշվող Աշխատանքի և համերաշխության օրվա միջոցառումների ժամանակ:
