ՀՀԿ-ն անցավ փորձությունը, ընդդիմությունը՝ նորից բացահայտվեց

Ընտրական օրենսգրքի նախագիծը կենաց-մահու պայքարում առաջին ընթերցում անցավ՝98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։ Մինչ քվեարկությունը բազմաթիվ պատգամավորներ խնդրեցին վարման կարգով ձայնի իրավունք վերցնել, իսկ ԱԺ նախագահությունը ռիսկի չգնաց ու պատգամավորներին զրկեց իրենց իրավունքից։ Քանի որ հնարավոր էր, որ որեւէ պատգամավոր ընդմիջում կվերցներ ու կփչացներ ՀՀԿ-ի քրտնաջան աշխատանքը, քանզի կուսակցության «ակտիվիստները» առավոտյան նիստի մեկնարկից լծվել էին այդ գործին, որպեսզի չձախողեն կարեւոր քվեարկությունը։ Հատկապես ՀՀԿ ղեկավարի երեկվա հանդիմանությունից հետո։ «Միայն այն փաստը, որ ընտրական օրենսգրքի քվեարկությունը տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումներով, որ թույլ չտրվեց վարման կարգով խոսեն մարդիկ, կուսակցություններ կային, որ 20 րոպեի ընդմիջում էին ուզում, միայն սա ցույց է տալիս, որ սա լեգիտիմ օրենք չի կարող համարվել: Տարրական պահանջները խախտում եք, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել: Ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում այդ օրենսգրքի տակ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Քվեարկությունից առաջ ելույթներ ունեցան միայն Ընտրական օրենսգրքի հարցով զեկուցող Դավիթ Հարությունյանն ու հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանը «Ընտրական օրենսգրքի վերաբերյալ այն հիմնական 5 առաջարկները, որոնք եղել են, գրեթե բոլորը իրացված են: Եթե կա մի առաջարկ, որը չենք ընդունել, դա մեզանից կախված չի եղել», պնդեց Սահակյանը այն պարագայում, երբ արդեն երեք օր է ընդդիմադիր պատգամավորները հակադարձում են, որ լրամշակումները համարժեք չեն իրենց առաջարկներին։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը նշեց, որ բազմաթիվ առաջարկներ կան, որոնք ողջամիտ են եւ իրենք՝ օրենսգրքի հեղինակները պատրաստվում են երկրորդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ դրանք ամրագրել օրենսգրքի նախագծում: Սակայն ուշագրավը ոչ այնքան իշխանությունների համառությունն էր, այլ ընդդիմադիր կոչվող խմբերի անամոթությունը։ Օրինակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ընդամենը մեկ ժամ առաջ ԱԺ ամբիոնը ճոճում էր ու հոխորտում կեղծ ընդդիմադիրների ուղղությամբ, նրանց հիշեցնում, որ գալու է բամփելու ժամը, սակայն քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ ԸՕ-ի քննարկմանը խրոխտ ելույթներ ունեցող ԲՀԿ-ականները մեծիմասամբ կողմ են քվեարկել։ Երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ուզում է վաճառել Արցախն ու Հայաստանը, ՀՀԿ-ականներից առավել «զինված» մարտի դաշտ մղվեց Զոհրաբյանը։ «Բացարձակ անբարոյական է այստեղ բանակում՝ առաջին գծում զոհված զինվորի արյունը շահարկել: Որեւէ մեկն իրավունք չունի այստեղ իր ճղճիմ անձնական բոնուսները հավաքելու համար շահարկել բանակում զոհված զինվորների արյունը ,- ասաց նա հավելելով, որ նման պահվածքն անարգանք է զոհվածների եւ նրանց ծնողների հանդեպ:- Նրանց ծնողները մեզանից որեւէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել նրանց արյունը: Վե՛ր ընկեք ձեր տեղը եւ ձեր խնդիրը փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակներում»: Նաիրա Զոհրաբյանը քննադատեց, որ 3 օր է՝ ԱԺ-ում մրցապայքարի մեջ են, թե ով է ավելի ընդդիմադիր. «Մեկը հերոսական առկախումներով, մեկը ընդդիմադիր մուրաբաների եւ ընդդիմադիր պրոթեզների մասին ճառ է ասում, քասթինգ է ստեղծվել։ Հանգի՛ստ եղեք, ժողովուրդը շատ լավ գիտի շատերի իրական բազարի գինը : Այնպես որ, մի՛ փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» ։ Նշենք, որ նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության բոլոր պատգամավորները` բացի Լյուդմիլա Սարգսյանից,նա կողմ էր, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, ձեռնպահ են եղել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը,Վահե Էնֆիաջյանը,Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը, Թևան Պողոսյանն ու ԲՀԿ-ի մի քանի պատգամավորներ: ՕԵԿ-ը քվեարկությանը չի մասնակցել: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am