Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից

Փաստը գրում է. «Տարվա ընթացքում հանրային բուռն քննարկման առարկա դարձավ այն թեման, թե իշխանափոխությունից հետո ինչ դրական փոփոխություններ են նկատվում քաղաքացիների կյանքում:

Եվ խոսքը հիմնականում ոչ թե այն փոփոխությունների մասին է, որ մենք ականատես էինք լինում նաև նախորդ տարիներին, այլ հեղափոխական փոփոխությունների մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել:


Իհարկե, արդեն իսկ դրական է, որ երկրի տնտեսությունը աճ է գրանցում, և կառավարությունն ակնկալում է տարին փակել մոտ 7 տոկոս տնտեսական աճով, սակայն հարցն այն է, թե այս աճը որքանով է հեղափոխական, մանավանդ, որ նախորդ տարիներին ևս եղել են նման չափով աճեր և նույնիսկ ավելին:

Պատահական չէ, որ մեծ թվով տնտեսագետներ այն կարծիքին են, որ այս տարվա տնտեսական աճի որակական մակարդակը շատ ցածր է:

Նշվում է, որ երկարաժամկետ հիմքեր չեն ստեղծվում հետագայում ևս տնտեսական զարգացման համար, և ներկայիս տնտեսական աճի մեջ մեծ մասնաբաժին ունեն այնպիսի բաղադրիչներ, որոնց նշանակությունը միայն կարճաժամկետ է:

Որպես նշվածի լավագույն օրինակ կարող ենք բերել ավտոմեքենաների ներմուծումը, որը հաջորդ տարվանից զգալիորեն նվազելու է:

Իսկ մեքենաների ներմուծումը այս տարվա տնտեսական աճի մեծ մասնաբաժինն է կազմել, և այն եկամուտները, որ ունեցել է պետբյուջեն ավտոմեքենաների ներկրման արդյունքում, հաջորդ տարի էլ չի ունենալու:

Սակայն պետք է հաշվի առնել, որ ավտոմեքենաների աճին զուգահեռ էլ ավելանում են Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները, որոնք մեր քաղաքացիները վճարում են ավտոմեքենաների դիմաց, սակայն Հայաստանից գումարների արտահոսքը միայն ավտոմեքենաների ներկրմամբ չի պայմանավորված, և, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 1 մլրդ 67 մլն դոլարի գումար՝ նախորդ տարվա 829,6 մլն դոլարի դիմաց։

Ստացվում է գումարների արտահոսքն ավելացել է 238 մլն դոլարով կամ 28,6 %-ով։ Գումարների արտահոսքին զուգահեռ կրճատվել է նաև երկիր մտնող ֆինանսական միջոցների քանակը: Այսպես, այս տարվա ինը ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 115,1 մլն դոլարով կամ 25.6 %-ով։

Եթե դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք լիներ, ապա դա կարտահայտվեր նաև դրամական փոխանցումների տեսքով, իսկ սա վկայում է այն մասին, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսական գրավչությունը առանձնապես չի մեծացել, իսկ տնտեսական հեղափոխության մասին իշխանությունների հայտարարությունները դեկլարատիվ բնույթ ունեն:

Իսկ այն ոլորտներում, որտեղ իշխանություններին չի հաջողվել աճ գրանցել, վարչապետը փորձում է արդարացնել, թե իբր նախկինում տարբեր մեխանիզմներով հնարավոր է եղել մեծ աճ ցույց տալ, իսկ հիմա, երբ այդ գործելակերպը իրենք վերացրել են, դրա համար էլ անկում է գրանցվել:

Օրինակ՝ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ ուռճացված աճ է ցույց տրվել կեղծ մթերումների և կեղծ արտահանումների միջոցով, իսկ այժմ նման պրակտիկա չկա:

Սակայն սա ընդամենը արդարացում է իշխանությունների կողմից իրենց թերացումները քողարկելու համար, և համապատասխան քաղաքականության արդյունքում միանգամայն հնարավոր էր աճ ունենալ նաև գյուղատնտեսության ոլորտում:

Ու ընդհանրապես, իշխանությունները չեն ցանկանում խոսել իրենց բացթողումներից, այլ փորձում են իրականությունը ներկայացնել գունավոր ակնոցներով:

Նախընտրելի կլիներ, որ թերացումները և բացթողումները դառնային լայն քննարկման առարկա, որպեսզի իշխանությունները դասեր քաղեն և հետևություններ անեն իրենց սխալներից հաջորդ տարի սպասվող տնտեսական ռիսկերին դիմագրավելու համար:

Այնինչ Փաշինյանը շարունակում է խոսել տնտեսական թռիչքի մասին. ի՞նչ թռիչքի մասին է խոսքը, երբ ՎԿ-ի օրերս հրապարակված՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, Հայաստանում դեռևս գրեթե ամեն չորրորդն աղքատ է և վաստակում է 42 հազար 600 դրամից պակաս ամսական գումար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 26 օր Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am