Աներձագին սխալ էին հուշել ․․․

Նույն բանը կարելի է անել գրագետ և անգրագետ ձևով։ Եթե գրագետ ձևով է արվում, հարթ է ընթանում, երբ անգրագետ ձևով՝ դիմադրության է հանդիպում։ Խոսքս ծխելու դեմ պայքարելու մասին է։ Այնպիսի տպավորություն է, որ պետական մակարդակով ոչ թե երևույթի դեմ են պայքարում, այլ ծխող մարդկանց։ Շատ ներողություն, ինձ նույնիսկ թվում է, որ ոչ թե ծխելու դեմ է պայքարն ընթանում, մարդկանց առողջության մասին են մտածում, այլ առաջնային դրված է այդ մարդկանց տուգանելու, ֆինանսապես վնաս հասցնելու հարցը։ Օդից փող պոկելու հոտ եմ զգում, ոչ թե այդ մարդկանց օգնելու մտահոգություն։ Առանց այդ էլ, ինչպես օրենքը շրջանառնողներն են ասում, այդ մարդիկ առողջական լուրջ խմդիրներ ունեն, ռիսկային գոտում են, նման ռիսկային խմբի մեջ գտնվող մարդկանց կարելի՞ է ֆինանսապես պատժել։

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատմությունը՝ օդանավակայնում, զուտ սերիալային էր, համոզված եմ, մարդը դերասանական իր շնորքը իրացնելու տեղ չուներ, փորձել է իրացնել Ազգային ժողովում, լսենք նրան․ «․․․ առաջին անգամ, երբ հայտնվեցի օդանավակայանի ծխողների համար նախատեսված վայրում, ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ»․․․ Երբ իր գործընկերներից ներողություն խնդրեց «իզգոյ» բառի համար և համարժեք բառ խնդրեց, հուշեցին, հավանաբար թիմից՝ օտարանդի, վտարանդի։


«Իզգոյ» նշանակում է իր միջավայրից կամ սոցիալական խմբից մերժված, վտարված անձ։ Իսկ վտարանդին, օտարանդին իր հայրենիքից հեռացած և օտար երկրում բնակություն հաստատած մարդ է, տարագիր, պանդուխտ: Աներձագին սխալ էին հուշել, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրա վերջին նախադասությունը փոթորիկ առաջացնի օնլայն ցանցում։ Նա այսպես ասաց․ «Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի»։

Դա, իրոք, շատ վիրավորական բառ է և, այս դեպքում աներձագը վիրավորել է, բայց ոչ իր մեղքով, հանրության մի զգալի մասի, որոնք ծխում են, ինչու չէ, նաև մյուսներին, ովքեր նրա հարազատներն ու մտերիմներն են։ Փաստորեն ստացվում է սպառնալիքի նման մի բան՝ այդ մարդիկ պետք է լքեն երկիրը, տեղ չունեն երկրում։ Ահա թե ինչ է անում, երբ մայրենին լավ չես սովորում և լսում ես վատ հուշարարների։

Հասմիկ Բաբաջանյան 

Հրապարակ

դիտվել է 938 անգամ
Լրահոս
Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 26 օր Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am