Ոչ մի թիզ ինքնիշխանություն՝ Ռուսաստանին. Ծանր բանակցություններ

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս Սոչիում կայացած բանակցությունները տևել են 5,5 ժամ: Բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվել են ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: Պուտինը բանակցությունների մասնակիցներին հրավիրել է ընթրիքի, որից հետո զրույցը շարունակվել է կլոր սեղանի շուրջ:

Ինչպես և սպասվում էր, կողմերը խոսել են միջպետական ներդրումային ծրագրերի, գազի և մի շարք այլ թեմաների շուրջ: Բանակցություններից հետո Պուտինն ու Լուկաշենկոն գրկախառնվել են, և Բելառուսի առաջնորդը հեռացել է:

Երեկ երեկոյան Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան համաձայնեցրել են ճանապարհային քարտեզների նախագծերը էլեկտրաէներգիայի և մաքսային ծառայությունների համագործակցության հարցերի շուրջ, ևս 8-ը դեռևս համաձայնեցված չեն: Դեսպանն այս մասին հայտնել է կիրակի Սոչիում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև կայացած բանակցություններից հետո: Բացի այդ, Սեմաշկոն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպում են ունեցել երկու երկրների վարչապետերն ու էներգետիկայի նախարարները: Դիվանագետը նշել է, որ մինչև 2020-ի հունիսի մեկը կողմերը մշակել են համաձայնագրի կետերը, որոնցում հարյուրավոր օրենսդրական ակտեր են ներառվում:

Սոչիի բանակցություններից առաջ Լուկաշենկոն ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նրա կարծիքով՝ Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել նորընտիր խորհրդարանի և լիազորություններն ավարտած հեռացող պատգամավորների համատեղ նիստում։

Պուտինի հետ հանդիպումից առաջ Լուկաշենկոյի մեկնաբանությունները հետաքրքիր էին։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ Լուկաշենկոն ասել է, թե Վլադիմիր Պուտինի վրա հակաբելառուսական ուժեղ ճնշում կա. «Այսօր նախագահ Պուտինն ուժեղ ճնշման տակ է, ընդ որում արդեն նրան մոտ կանգնած շրջապատի կողմից, հակաբելառուսական ճնշման տակ»։

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Բելառուսը չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. - «Բելառուսը և Ռուսաստանը չեն պատրաստվում միացյալ խորհրդարան ստեղծել, Ռուսաստանի հետ ինտեգրման փաստաթղթեր Բելառուսը չի ստորագրի ի վնաս իրեն։ Բելառուսում ոչ մեկը չի պատրաստվում հանձնել երկրի անկախությունը և ինքնիշխանությունը», - շեշտել է նա։

Միաժամանակ նշել է, որ միութենական պետության շրջանակներում ինտեգրումը խորացնելու, ճանապարհային քարտեզի փաթեթը մշակելու, ինչպես նաև երկու կողմերի համար զգայական հարցերը համաձայնեցնելու աշխատանքներն ավարտական փուլում են։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս անդրադարձել էր Բելառուսի հետ ինտեգրման հարցին։ Ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա ասել է, թե ՌԴ-ի ու Բելառուսի ինտեգրումը կփոքրացնի երկու երկրների լիազորությունները, բայց դրանից պետք չէ վախենալ, որովհետև հարկ չկա ամբողջովին հրաժարվել ինքնիշխանությունից։

Բելառուսի նախագահն իր ելույթում դժգոհել է նաև, որ մինչև հիմա լուծված չեն ռուսական գազի և նավթի մատակարարումների սկզբունքային հարցերը. - «Նույնիսկ տարրական հարցերը չեն լուծվել», - բողոքել է նա՝ նշելով, որ Բելառուսի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները տապալվել են հիմնականում նավթային խնդիրների պատճառով։

Էներգակիրների մատակարարման 2017թ. ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս դեկտեմբերի վերջին։ 2017թ. Բելառուսը գազ էր ստացել հազար խորանարդ մետրը 129 դոլարով, հաջորդ տարվանից՝ ավելի էժան՝ 127 դոլարով, 2020թ. մատակարարումների բանակցությունները դեռ շարունակվում են։

Իր երկրի մասին Լուկաշենկոն ասել է, թե Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա. նոր խորհրդարանը պետք է զբաղվի սահմանադրական փոփոխությունները մշակելու հարցով, բայց մինչև 2020թ. նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են անցկացնել գալիք տարվա ամռանը, Սահմանադրությունը պետք է մնա նույնը, փոփոխությունները՝ ընտրություններից հետո։ «Գիտեք, ես կարող եմ մեկ շաբաթվա ընթացքում Սահմանադրություն գրել, բայց դա կլինի իմ տարբերակը, իսկ Սահմանադրությունը պետք է ընդունեն մարդիկ և հանրությունը», - ասել է Լուկաշենկոն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1803 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am