Ինչպե՞ս «Ուկրաինան եկավ Հայաստան» (տեսանյութ, լուսանկար)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկություն էր տարածել այն մասին, որ մայրաքաղաքում կտեղադրվի Մարտի 1 զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այն նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում:

Իշխանությունների այս քայլը մտորելու տեղիք է տալիս: Առաջին հերթին պետք է փաստել, որ վարչապետը շարունակում է ինքն իրեն մեկուսացնել հասարակությունից, և եթե իր պաշտոնավարման առաջին փուլում ինքն իրեն կարող էր անվանել «ժողովրդի վարչապետ», ապա գնալով նա է՛լ ավելի ու ավելի մեկուսանալով՝ դառնում է Մարտի 1-ի վարչապետ:

Իրականում ողբերգության վրա քաղաքական գործընթաց և միֆեր ստեղծելը հատուկ է ոչ միայն մեր այսօրվա իշխանություններին, այլ նաև շատ այլ երկրների ղեկավարներին: Որպեսզի հեռու չգնանք, կցանկանայի ձեզ մի քանի ողբերգական դրվագ ներկայացնել ուկրաինական նորագույն պատմությունից:

Ինչպես գիտեք, 2014 թ. փետրվարին այնտեղ հերթական հեղափոխությունը տեղի ունեցավ։ Իշխանությունից հեռացվեց Վիկտոր Յանուկովիչը և արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Պյոտր Պորոշենկոն:

Պորոշենկոյի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում իշխանությունների հենասյուներից մեկը հանդիսանում էր հենց Մայդանում 2014 թ. տեղի ունեցած ողբերգությունը, երբ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում գնդակահարում էին մարդկանց: Լայն տարածում ստացավ նաև «Երկնային հարյուրյակ» («Небесная сотня») արտահայտությունը: Մայդանում զոհվածների մեջ կար նաև մեկ հայ՝ Սերգեյ Նիգոյանը:

 


Սերգեյ Նիգոյան
Իշխանությունները՝ Պորոշենկոյի գլխավորությամբ, բազմաթիվ սոցիալական արտոնություններ էին տվել Մայդանում զոհվածների հարազատներին՝ ցմահ կենսաթոշակ, կոմունալ ծառայությունների 75 % զեղչ, զոհվածների երեխաների համար ուսման վարձերի կրճատում կամ զրոյացում և այլն: Ամբողջ երկրով մեկ տեղադրվում էին հուշակոթողներ՝ նվիրված Մայդանի զոհերին: Դպրոցներ էին անվանափոխվում: Մայդանի զոհերը ներկայացվում էին որպես գրեթե սուրբ մարդիկ:

Հակառակ կողմը՝ «Բերկուտի» հատուկ ջոկատայինները ներկայացվում էին որպես ազգի թշնամիներ, և Մայդանում մահացած կամ զոհված սպաների հարազատները ոչ մի լումայի փոխհատուցում չէին ստացել:

Բայց ժամանակն անցավ, հեղափոխական իշխանությունները՝ Պորոշենկոյի գլխավորությամբ, տապալեցին երկրի կառավարումը, և Պորոշենկոն անփառունակ պարտություն կրեց՝ ընտրությունների ժամանակ զիջելով կոմիկին, և դրանից հետո սկսեցին շատ հետաքրքիր տեղեկություններ ի հայտ գալ:

ներկայացնեմ մի քանի փաստ։ «Երկնային հարյուրյակի» կազմում ներառված էր 27-ամյա աղջիկ՝ Օլգա Բուրա անունով, որն Ուկրաինայի Լվովի մարզից էր և Մայդանում օգնում էր խոհանոցային աշխատանքներում: Նա մահացավ 2014 թ. փետրվարին, և դա ներկայացվում էր որպես «Բերկուտի» զոհ, սակայն իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննությունը պարզել էր, որ Օլգա Բուրան խոհանոցում աշխատելու ժամանակ իր մատը կտրել էր պահածոյի տուփի կափարիչով, մատը թարախակալել էր և երկար ժամանակ Օլգային ոչ մի օգնություն չէին տրամադրել:


Օլգա Բուրա
Երբ որ թարախը շատացել էր և որոշում էր կայացվել հենց Մայդանում տեղի բժիշկների կողմից թարախազերծել այն, Օլգային նախօրոք լեդոկայինի ներարկում են արել, սակայն բացի նրանից, որ նա աջակցում էր Մայդանին, նա նաև ուներ մի շարք հիվանդություններ և ալերգիաներ: Արդյունքում պարզվեց, որ ուներ նաև ալերգիա լեդոկայինից: Եւ Մայդանում գործող բժշկի կողմից ներարկման արդյունքում մահացավ: Մահից հետո Օլգային ներկայացնում էին որպես «Բերկուտի» գործողություններից մահացած անձ, և նա հետմահու ստացավ Ուկրաինայի Հերոսի կոչում:

 

Մեկ ուրիշ պատմություն: «Երկնային հարյուրյակի» մեջ ներգրավված է նաև մեկ այլ անձ, ով հարբած լինելով՝ մահացել էր կռվի ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքի ինտերնետ-սրճարաններից մեկում: Այդ երիտասարդին սպանել էր ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, բայց այս մարդը նույնպես Ուկրաինայի հերոս է: Պորոշենկոն գնաց, և այս բոլոր տեղեկությունները սկսեցին ջրի երես դուրս գալ: Եւ այսօր արդեն իսկ Ուկրաինայում խոսում են այն մասին, որ «Երկնային հարյուրյակի» մեջ կան շատ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ոչ մի կապ չունեն Մայդանում տեղի ունեցած ողբերգության հետ և մահացել են Կիևից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Բայց քանի որ կար քաղաքական պահանջ՝ ստեղծել միֆ և այդ միֆի միջոցով արդարացնել ամեն ինչ՝ կոռուպցիա, պատերազմ, հանցագործություններ, առևանգումներ, սեփականության վերաբաշխում, կատարվեց այն, ինչ կատարվեց:

Մարտի 1-ը մեր նորագույն պատմության ամենաամոթալի և ողբերգական էջերից մեկն է, և մենք վաղ թե ուշ պետք է ինքներս մեր առաջ պատասխան տանք, թե մեր պետության մեջ ինչն էր սխալ աշխատում, որ նման դեպք առհասարակ կարող էր տեղի ունենալ: Մենք պետք է հասկանանք, թե պատմական որ շրջանը կամ որ իրադարձությունը հնարավոր դարձրեց Մարտի 1 երևույթը: Իմ խորին համոզմամբ՝ Մարտի 1-ի արմատները 1990-ականներում են գտնվում, բայց այս խնդիրն ամբողջովին իսկապես բացահայտելու համար մենք նոր իշխանություն պետք է ունենանք, որը կաշկանդված չի լինելու իր անցյալով և իր մոլուցքով՝ սրբագրել պատմությունը և սրբագրել սեփական մեղքերը:

Նաև մեկ հարց ունեմ: Այսօրվա քաղաքական համակարգի և քաղաքական վերնախավի ո՞ր ներկայացուցիչն ունի բարոյական իրավունք բացել այդ հուշարձանը: Արդյոք այդ իրավունքն ունի՞ անել մի մարդ, ով այդ իրադարձությունների ժամանակ կոչ էր անում բարիկադներ կառուցել և ազատել քաղաքը «ղարաբաղցի տականքներից»: Իրավունք ունի՞ նա, ով մարդկանց ուղղորդում էր կրակի բերան, իսկ ինքը փախավ, երբ տեսավ, որ պլանը չի իրագործվում։

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ Նիկո՛լ, էդ դու ի՞նձ ես ասում ծախված կաշառակեր․․․ արագ քե՛զ նայիր․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան Զատուլինի կոշտ մեսիջը Երևանին. Մոսկվան վերանայելու է Երևանի հետ հարաբերությունները (video) ՔՊ-ականին կասե՛ք՝ եռագլուխ դևը իրենց Փաշինյանն է, ու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ civic-ի լրագրողին (video) Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են (video) «Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Կոչ եմ անում՝ մեր 500 հազար հայրենակիցները դատի տան Փաշինյանին․ Քրիստինե Վարդանյան (video) «Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները Պատմական օր է սպասվում․ Խամենեի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայացք կողքից Ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը. Արման Աբովյան Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան Ռուսաստանում որոշել են՝ Փաշինյանին չե՛ն ներելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր «Ինչպես իրեն խայտառակեց Ալիևի սրտի վարչապետը» (video) Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները այսօր Շվեյցարիայում տեղի չեն ունենա. Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am