77 «ձայնանոց» «հեղափոխական» բյուջե. արդեն հեղափոխական է 4,9 տոկոս տնտեսական աճը

Փաստը գրում է. «Երեկ խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեն: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր (ներառյալ գործուղման մեջ գտնվող և իրենց քվեարկությունների մասին դիմած պատգամավորների ձայները), դեմ՝ 37:

Դեմ քվեարկողները, ինչպես և նախապես հայտարարվել էր, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորներն էին:


Այսինքն, բյուջեին կողմ էին միայն «իմքայլականները»: Ամփոփիչ խոսքում վարչապետ Փաշինյանն այս բյուջեն գնահատում էր որպես հեղափոխական:

Ուշագրավ է, որ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ նույն Փաշինյանը տվել էր «պահպանողական» որակումը:


Չնայած այս ընթացքում գրեթե շոշափելի ոչինչ չի փոխվել նախագծում, սակայն վարչապետը հանկարծ որոշել էր, որ արդեն հեղափոխական է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեն:

Վարչապետը երեկ նորից ամբողջ պատասխանատվությունը բարդեց շարքային քաղաքացիների վրա՝ կոչ անելով աշխատել:

Նա, իհարկե, ճիշտ է. լավ ապրելու համար չկա այլ բանաձև, քան աշխատելն է: Սակայն Փաշինյանը հերթական անգամ ակնարկում է, որ պետության վրա մարդիկ հույս չդնեն, իրենք իրենց գլխի ճարը տեսնեն՝ մոռանալով, որ չեն կարող բոլորը գործարար լինել:

«Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է.

«Մեր երկիրը գործող Սահմանադրությամբ սոցիալական պետություն է։ Սահմանադրությամբ հստակ սահմանված են պետության պարտավորությունները, որոնք պետք է իրականացնի գործող իշխանությունը։

Դրանք պետք է կատարի հստակ ծրագրային հենքով, այդ թվում՝ նաև պետբյուջեով, ռազմավարական փաստաթղթերով։ Դրանցից հիմնականը աղքատության հաղթահարումն է, զբաղվածության ապահովումը և այլն։

Ինչքան էլ քարոզենք մեկ–երկու դրվագային ձեռքբերում, փորձենք դրա մասին բարձրաձայնել, տարբեր փաթեթավորումներով ներկայացնել, միևնույն է՝ աղքատ մարդու սառնարանում, եթե, իհարկե, ունի, չի ավելանում սննդամթերքի քանակն ու տեսակը, իսկ գրպանում՝ գումարը։

Պետությունը պետք է աջակցի մարդկանց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 26 օր Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am