«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում: Խնդիրն այն է, որ նրանց գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում:
Օրինակ՝ վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց, որ իր մեքենան ունի «1.3 բալոն», որը գազով լիցքավորելուց հետո արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց:
Իսկ մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իր մեքենան գազով լիցքավորելիս երեկ վճարել է 6000-6300 դրամ: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գա- զալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացնում բնական սեղմված գազի շուկայում՝ պարզելու, թե ինչն է տարբեր գնով այն վաճառելու պատճառը:
Ի դեպ, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուտով գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ստուգումներ կիրականացնի՝ առանց տնտեսվարողին նախապես զգուշացնելու»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը