Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին

«168 ժամ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ներդրումների նոր վիճակագրությունը։ Ըստ այդմ, տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Մինչ վարչապետն արդարացնում է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արաբ ներդրողների նկատմամբ ցուցաբերված արհամարհական վերաբերմունքը եւ ներդրողների մասին դատողություններ է անում նրանց հագուկապով, այլ բան, թերեւս, անհնար է սպասել ներդրումային հոսքերի առումով։ Եթե մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակ ունեցող ներդրողների նկատմամբ են այդ կերպ վարվում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում մյուսները։ Ու ոչ մի կապ չունի՝ խոսքը շեյխի՞, շեյխի ներկայացուցչի՞, թե՞ մեկ այլ ներդրողի մասին է։


«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որ Գագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»: Այս հայտարարության հեղինակը երկրի վարչապետն է, ով այս ու այն տեղ խոսում է «թավշյա հեղափոխության» ընձեռած ներդրումային գրավչության մասին` կոչ անելով ներդրողներին՝ առանց վարանելու իրենց գումարները վստահել Հայաստանի տնտեսությանը։ Բայց ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ այսպես են վարվում պոտենցիալ ներդրողների հետ։

Ի՞նչ կապ ունի, թե ովքեր են ներդրողները`շեյխե՞ր, շեյխերի ներկայացուցիչնե՞ր, թե՞ ուղղակի ներդրողներ։ Մի՞թե իշխանությունների համար դա է կարեւորը։ Նրանց ներդրումնե՞րն են հետաքրքրում, թե՞ ներդրողները, կամ այն, որ մարդիկ ընդունելության են եկել «ջինսերով, բոթասներով եւ մայկաներով»:

Եթե այսպես պիտի դատենք ներդրողների մասին, ապա այլ բան չպետք է սպասել։ Այդքանից հետո բնավ զարմանալի չէ, որ օտարերկրյա ներդրողները ոչ միայն չեն գալիս Հայաստան, այլեւ իրենց գումարներն են հանում երկրից։

Որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել եւս, առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների, գիտեն բոլորը։ Թվում է, թե դա գիտակցում է նաեւ իշխանությունը։ Բայց դա շատ քիչ է` ներդրումային մեծ հոսքեր ակնկալելու համար։ Պատահական չէ, որ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել։

Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը։ Ու դա անհնարին է չնկատել։ Այդ են վկայում նաեւ պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 32,6 մլրդ դրամ կամ շուրջ 68 մլն դոլար։

Խոսքը մուտքերի եւ ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ։

Ոչինչ, որ 68 մլն դոլարը մեծ գումար չէ տնտեսության համար, այն մի բան էլ պակասել է։ 2019 թ. առաջին 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի քան 28,7 մլրդ դրամով կամ շուրջ 60 մլն դոլարով քիչ են եղել, քան 2018 թ. նույն ժամանակահատվածում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից դատելով` անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար։

Եվ սա այն դեպքում, երբ 2018թ. Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չէր նպաստում ներդրումների իրականացմանը։ Բայց անգամ այդ պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելին էին, քան այս տարի է։ Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսությանը միջազգային կառույցների կողմից տրվող վարկանիշներն ու գնահատականները։ Չէ՞ որ դրանք դրական ազդակներ պետք է հաղորդեին ներդրողներին։

Բոլորովին էական չէ, որ ընդհանուր արտաքին ներդրումներն ավելացել են։ Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 267 մլն դոլար։ Բայց դա չէ, որ բնութագրում է երկրի ներդրումային իրավիճակը։ Դրանում ներառված են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումները, այլեւ վարկերը, փոխառությունները եւ նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը։ Այս դեպքում շատ ավելի կարեւոր են ուղղակի ներդրումները, որոնց աճի տեմպը դժվար է գոհացուցիչ համարել։

Այս փուլում թե հատկապես ո՞ր երկրներն են զգուշանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց, հավանաբար դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ օտարերկրյա ներդրողների շրջանում վստահությունը տնտեսության, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական իշխանության նկատմամբ ցածր է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական հեռուստամարաթոնն էր, որի ընթացքում խոստացված նվիրատվություններն ամենաքիչն էին` սկսած 2006թ.։

Սպասումները, որ իշխանափոխությունից հետ արտաքին, այդ թվում` մեր հայրենակիցների կողմից տնօրինվող կապիտալը լցվելու է տնտեսության մեջ, չեն արդարանում։ Այլեւս անիմաստ է ասել, որ դրա համար ժամանակ է պետք։ Ներդրումները ժամանակ են պահանջում, բայց այդ ժամանակը վաղուց արդեն անցել է։

Մոտենում է իշխանափոխության երկրորդ տարին։ Եվ այդ ժամանակը լիուլի բավական էր` ներդրումային սպասումներն իրականություն դարձնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am