Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար. Տիգրան Աթանեսյան. video

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին:


Փաստաբան Լուսինե Սահակյանի դիտարկմամբ էլ՝ առաջին անգամ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որը ցույց է տալիս, որ իրենց մոտ իշխանությունների կամքը չի անցնում. «Այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին, որ մենք դժգոհ ենք ձեզանից, ձեզանից ուզում ենք ազատվել և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»:

Լուսինե Սահակյանը կարծում է, որ օրենքի այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ, որովհետև ՍԴ-ում կան դատավորներ, ովքեր պատրաստ են վաղաժամ գնալ թոշակի և, եթե կան նմանները, ապա մեզ պետք չեն:


«Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա:

Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրեական գործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ այս իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը: Ըստ նրա, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան դատարկ է, որ անգամ նման խոցելի մեղադրանք փողոցային խուլիգանին չեն առաջադրում:

Տիգրան Աթանեսյանի կարծիքը կիսում է նաև Լուսինե Սահակյանը, ով միևնույն ժամանակ նշում է, որ իր համար առաջադրված գրեթե բոլոր մեղադրանքներն աբսուրդային են. «Տպավորություն է, որ ՀՔԾ-ն ինչ-որ հոդվածներից այն կողմ չի կարողանում առաջ գնալ»:

Էլինար Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել:

դիտվել է 1092 անգամ
Լրահոս
Վարդևանյանի անզուսպ ծիծաղն ու պատգամավորների արձագանքը ծափերով (video) «Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին 9 մարզերում մարզպետները կվերանշանակվեն. չզեկուցվող փաթեթի մանրամասները ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները Սո՜ւս նստեք տեղներդ․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Մայակովսկի գյուղի տներից մեկից գողացել են 7 կոնյակ՝ պատճառելով 3 մլն դրամի վնաս Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հաստատեց՝ կործանվում ենք․ ի՞նչ էին ասում Պուտինն ու Ալիևը․ Հրանտ Միքայելյան (video) Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Ալեն Սիմոնյանը պաշտոն է ստացել Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ Վարդան Ղուկասյանի անունից տարածվող լուրերը սուտ են Կործանումն անխուսափելի է․․․ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունը (video) Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է Ֆրանսիայի 80 դեպարտամենտում եղանակային վտանգի նախավերջին մակարդակ են հայտարարել Մի՛ խանգարի ու լսի՛․ Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ սրվեց իրավիճակը (video) Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Ստացվում է՝ կառավարությունը ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի Վա՜յ, էս ո՞վ ա․ ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն ա․ Մանուկյանը ԱԺ-ում նկարներ ցույց տվեց (video) Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում TRIPP-ի իրագործումն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար Ինձ խայթելուց առաջ հիշեցնեմ՝ ձեզ հետ 3,5 տարի եմ աշխատել, ՀՀԿ-ի հետ 1,5 տարի․ Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am