Քիմ Քարդաշյանը Նաոմի Քեմփբելի գրքի շնորհանդեսին. լուսանկարներ
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Նաոմի Քեմփբելի հերթական` The Art of Beauty գրքի շնորհանդեսը: Երկհատորյակը նվիրված է աստղի կյանքին և կարիերային: Նրան շնորհավորելու են եկել նրա շատ հայտնի ընկերները` Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը, Լենի Կրավցը, Շոն Կոմբսը և ուրիշներ:
Քիմ Քարդաշյանը, որը վերադարձել է ակտիվ բարձրաշխարհիկ կյանքի, նույնպես եղել է ուշադրության կենտրոնում և հաճույքով ցուցադրել է նկատելիորեն սլացիկ դարձած մարմինը և սելֆի արել ընկերների հետ:

