Միակ ընդդիմությունը լինելու պայքար

2017-ի համապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում աննախադեպ իրավիճակ է ձեւավորվել։ Ընդդիմադիրները իշխանության դեմ պայքարելու փոխարեն անողոք պայքար են սկսել իրար դեմ։ Նիկոլ Փաշինյանը Ընտրական օրենսգրքի նախագծի իր ելույթը բուն խնդրին նվիրելու փոխարեն ուղղեց ընդդիմադիր գործընկերներին։ Նա սկսեց Օսկանյանից, վերջացրեց «մուրաբաներ ու տուկի թել բաժանող» ՕԵԿ-ով ու ԲՀԿ-ով, վերջում եզրափակեց.«Քաղաքացին պրոբլեմի առաջ է կանգնելու, հարց է ծագելու՝ բազմաթիվ, բազմապիսի ընդդիմություններից ո՞րն է այն ընդդիմությունը, որին պետք է ձայն տա, որովհետև Հայաստանում այնքան սորտի, տեսակի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի: Բայց, իմ կարծիքով, պանրի այս տեսականուց գնալով ավելի ու ավելի շատ վատ հոտ է գալիս: Իմ համոզմամբ, Հայաստանում բազմաթիվ ընդդիմությունների ինստիտուտը պետք է վերանա, որպեսզի քաղաքացու համար շատ կոնկրետ լինի, թե ով է ընդդիմություն: Հայաստանին պետք է մեկ ընդդիմություն» հայտարարեց նա, հավելելով, « ՔՊ-ն գործելու է այս ուղղությամբ, երկրի այդ մեկ ընդդիմությունը դառնալու ուղղությամբ, որովհետեւ առանց ընդդիմության հարցի ճշտգրտման իշխանանափոխությունն անհնար է լինելու»,- ընդգծեց Փաշինյանը: Փաշինյանի ելույթը հունից հանեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, նա էլ իր ելույթում հորդորեց զուսպ լինել.«Ինչ-որ քաղաքական ընդդիմադիր ուժեր վիճարկում են, թե ով է իսկական ընդդիմությունը` մեկը հերոսական առկախումներով, մեկը ընդդիմադիր մուրաբաների եւ ընդդիմադիր պրոթեզների մասին ճառեր ասելովը: Քաստինգ է սկսվել՝ ժողովուրդ ջան ես եմ իրական ընդդիմադիրը, ես եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը: Հանգիստ եղեք, ժողովուրդը մեզանից եւ ձեզանից բոլորի արժեքը շատ լավ գիտի, շատ լավ գիտի նաեւ շատերի իրական, կներեք, բազառի գինը։Այնպես որ, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել եւ այստեղ վիճարկել, թե ձեզանից ով է իրական ընդդիմությունը: Ժողովուրդը շատ լավ գիտի ձեզանից յուրաքանչյուրի  կարմիր գիծը՝ թույլատրված, բանակցված, խաղի կանոններով պայմանավորված»,- ասաց ԲՀԿ նախագահը: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին էլ հարց ուղղվեց միակ ընդդիմություն ամրագրելու մասին։ Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա՝ դա այն ընդդիմություն է, որն իր քննադատության թիրախ համարում է միայն ու միայն իշխանություններին:«Ճիշտ չէ զբաղվել որևէ ընդդիմադիր ուժի քննադատությամբ: Ճիշտ է, ապրիլի երկուսից հետո մենք ավելի զուսպ ենք, բայց մենք չենք մոռանում, որ մեր քննադատության թիրախը, թեկուզ և զուսպ, լինելու է, կա, եղել է իշխանությունը»,- ասաց նա: Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, որ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին», ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց.«Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ մենք որեւէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք: Ընդհանրապես չենք բաժանել: Ձեր առջեւ կանգնած է գյումրեցի պատգամավոր, որը տասնյակ հազարավոր ձայներ է ստացել,-ապա տեղի տալով լրագրողի պնդմանը, թե այո, տեղյակ ենք, որ ՕԵԿ-ն է մուրաբա բաժանել, Մարգարյանը հավելեց,-բաժանել ենք և բաժանելու ենք և հետագայում էլ կշարունակենք բաժանել ցանկացած բան: Ինձ թվում է, որ հնարավորություն լինի, էլի կտանք: Մենք մեղավոր չենք, որ մեր կուսակիցները բազմահազարանոց են» : Պատգամավորը պարծեցավ, թե Նոր տարվան և այլ տոնական օրերին ՕԵԿ-ն իր կուսակիցներին բաժանում է ինչ-որ բաներ, բայց դա ընտրակաշառքի հետ որևէ կապ չունի: Դե ինչ, կարելի է կանխատեսել, որ միակ ընդդիմությունը լինելու դափնին նվաճելու մոլուցքը շատ շուտով իսպառ ոչնչացնելու է ընդդիմադիր դաշտը, որն առանց այն էլ ներկայումս նախանձելի վիճակում չէ։ Իրականում խոսքերով չէ, որ պետք է հռչակվել ընդդիմության առաջամարտիկ, ժողովուրդը բոլորին էլ տեսնում է՝ ով ով է։ Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am