«Հրապարակը» գրում է. Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։
Մեզ պատմեցին, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլեւս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։ Հիմա «ստրախովկաներ» են գործելու։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը