Դե նորմալ ա, որ բանակից փախածներն ու ոչինչ չարածները չեն հասկանում Գագիկ Ծառուկյանի ասածները (video)

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ «ԿամԱԶ»-ների նվիրատվությունները, արաբ շեյխերի ներկայացուցիչների համար ներդրումային հարթակ չտրամադրելը ցույց է տալիս, որ այս իշխանությունն առաջնորդվում է նախկինների ճանապարհով, այսինքն՝ ամենը իրենց պետք է վերագրել, ամբողջը իրենք պետք է անեն, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարությունից՝ ըստ որի՝ նախկինում իշխանությունները ներդրումներ թույլ տալու համար իրենց մասնաբաժինն էին ուզում, Արամ Սարգսյանն ասել է, որ եթե նա չասեր՝ իրենից գործարան են խլել ու նման շեշտադրումներ չաներ, գուցե նրա ասածը լուրջ ընդունվեր:

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն էլ տիրող իրավիճակը համարում է ողորմելի գզվրտոց, որը ենթագիտակցական հենք ունի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ էական առնչություն չունեն իրական գործի հետ, մտնում են գզվրտոցի դաշտ»: Բոստանջյանի խոսքով՝ Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա»-ի դերը խաղալն է:

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն էլ կարծում է, որ քաղաքապետարանի շուրջ բարձրացված աղմուկին հնարավոր չէ լուրջ վերաբերվել: Նրա դիտարկմամբ՝ մենք գործ ունենք մանիպուլյացիայի հետ. «Հանրության մեջ կա մի զանգված, որն ասում է՝ այն ինչ անում են այս իշխանությունը, լավ է անում, որովհետև նրանք մեր փրկիչն են»:

Լիլիթ Թումանյանը հռետորական հարց բարձրացրեց՝ Հայկ Մարությանը, եթե հրաժարական տա, ի՞նչ է՝ կարծում եք ավելի լավ քաղաքապե՞տ է գալու. «Նմանատիպ իրավիճակ է նաև Արայիկ Հարությունյանի շուրջ: Եթե անգամ հիմա նրանք հրաժարական տան, այդ քաղաքական թիմից գալու է մեկ այլ ներկայացուցիչ, բայց ոչինչ չի փոխվելու, քանի որ կա հստակ քաղաքական գիծ, որը համակարգային է»:

Անդրադառնալով՝ խորհրդարանական ուժեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Իմ Քայլ»-ը խմբակցության փոխադարձ մեղադրանքներին, անգամ թեթև վեճին, որը ծագեց ներդրումների հարցից, Վարդան Բոստանջյանն ասել է, որ ցանկացած ոք խոսելուց առաջ պետք է մտածի՝ ինքը հասարակության համար ի՞նչ է արել. «Դե բանակից փախածները, գործ չարածները բնական է, որ չեն հասկանում Գագիկ Ծառուկյանի ասածները»:

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ այս հարցերով ստեղծում են բուռն աշխատանքային տպավորություն, մինչդեռ կարևոր հարցերին չեն էլ ուզում անդրադառնալ. «Փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, այսինքն՝ մի հարցի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ ուզում են ուշադրությունը շեղել նախորդ հարցից»:

դիտվել է 1902 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am