Բաղդադի բոլոր անցակետերը փակ են
Բաղդադ քաղաքի տարածք տանող բոլոր մուտքերը փակվել են, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սաադ Մաանը, հայտնում է NBC-ն: «Բաղդադի բոլոր անցակետերը փակ են, թույլատրվում է միայն քաղաքից ելք»,- հայտնել է նա: Նա նաև նշել է, որ Բաղդադում մտցվել է արտակարգ դրություն, սակայն ցանկացողները կարող են հեռանալ քաղաքից:
