Մելիքադամյանցիների նախկին մանրադրամը եկել է հանրությանը «պաշտպանելու» մելիքադամյանցիներից

«Չէ, տենց չէ, ավելի ճիշտ ա ասել՝ վերջապես սկսեց:)». սա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի չարախնդացող և լկտիության երանգներով լի մեկնաբանությունն է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ «Ոստիկանությունը սկսեց ֆիզիկական ուժի գործադրումը» գրառման տակ:

Խոսքը երեկ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի մասին է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների նկատմամբ․ Ա. Բաբայանի նշյալ գրառումը հենց այդ մասին էր:

Ե՛վ չենք ցանկանում, և՛ անիմաստ ենք համարում մեկնաբանել Վ. Թևոսյանի նման պահվածքը և, ինչպես նման դեպքերում ենք վարվում, պարզապես կմատնանշենք Թևոսյանի անցյալը:

Եվ այսպես՝ Վահագն Թևոսյան, ի սկզբանե ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Երևանի քաղաքային վարչության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) անդամ և խմբապետ:

Արդեն պարզորոշ է. Թևոսյանի՝ ոստիկանության կողմից ՀԵՄ-աականների նկատմամբ բռնության գործադրումից ստացած անթաքույց հրճվանքը հետևանք է սեփական անցյալից հավերժ փախչող քաջնազարական վարքագծի: Ավելին, Թևոսյանն ամենևին էլ եզակի դեպք չէ․ այսպիսի դրսևորումները բնորոշ են բոլոր նրանց, որոնց կյանքը լի է ճամբարափոխության, գաղափարներին ու սկզբունքներին պարբերաբար դավաճանելու անչափ վտանգավոր ու արգահատելի իրողություններով:

Բայց Թևոսյանի ճամբարափոխությունը միայն ՀՅԴ-ից ճողոպրելով չի ավարտվում: Պարզվում է՝ անսկզբունքային այս տեսակին ամենևին խորթ չեն եղել նաև իր նոր ճամբարի կողմից ներկայումս անխնա քննադատվող Հանրապետական կուսակցության հետ մտերմիկ հարաբերությունները:

Լայն հանրությունը չգիտի երևի, որ այս տեսակը 2015 թվականից մինչ իշխանափոխության նախօրյակը՝ 2017 թ., ոչ ավել, ոչ պակաս, եղել է ՀՀԿ-ի ոչ պաշտոնական հեռուստաընկերության՝ «Արարատի», հաղորդումների, ապա լրատվական ծառայության խմբագիրը: Իսկ դա նշանակում է, որ Թևոսյանն ուղիղ երկու տարի ֆինանսավորվել է այն ուժից, որին ընդամենը մի քանի ամիս անց հայտարարելու էր «հասարակության չարիքը», Թևոսյանը խորհրդակցել, քաղաքական քննարկումներ և պայմանավորվածություններ է ունեցել այն մարդկանց հետ, որոնք այս կամ այն կերպ եղել են այդ «չարիքի» ակունքներում, և, վերջապես, Թևոսյանն ուղիղ երկու տարի մտել և դուրս է եկել Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող այն շենքի նկուղ, որի ուղղությամբ ընդամենը մի քանի ամիս անց ինքը և իր ներկայիս թիմը պետք է շվշվացնեին կամ մատների հատուկ կոմբինացիաներ պարզեին: Կրկես՝ իր բոլոր չափորոշիչներով:

Սա էր, ընդհանուր առմամբ, Վահագն Թևոսյանի հասարակական-քաղաքական ողորմելի անցյալը, և այսքանից հետո ոչ միայն զարմանալի չէ, այլև միանգամայն օրինաչափ է Թևոսյանի նման մեկնաբանությունների ի հայտ գալը, որոնք, ինչպես տեսանք, արդյունք են նրա հակաբարոյական անցյալի:

Բնականաբար, մարդ չի կարող մի տեղ լինել այսպիսի աղճատված ու նսեմ կերպարով, մեկ այլ տեղ, օրինակ, ընտանիքում, ընկերային կամ այլ միջավայրերում՝ խիստ սկզբունքային ու ծանրակշիռ:

Թևոսյանը ևս բացառություն չէ. լայն հանրությունը կրկին տեղյակ չէ, որ իր նորօրյա «փրկիչը» ամուսնալուծությունից հետո տեր չի կանգնել անգամ սեփական տղային՝ անգամ չայցելելով հարազատ որդու զինվորական երդմնակալության արարողությանը: Հանրությունը մեզ կարող է մեղադրել ուրիշի ընտանեկան կյանք ներխուժելու մեջ: Այստեղ էլ, սակայն, փաստենք, որ Թևոսյանի շարունակվող հակաբարոյական վարքագիծը և «Հայոց տան» երեսփոխանի ներկա կարգավիճակը մեզ լիարժեք հիմք է տալիս հանրությանը ներկայացնել յուրաքանչյուրին իրենց իրական դեմքերով, իրենց ողորմելի անցյալով ու ստորաքարշ ներկայով:

Այո՛, վաղուց ժամանակն է, որ լայն հանրությունն ի վերջո ճանաչի մերօրյա «օծյալ փրկիչներին» և գիտակցի, որ նա, ով ներկայումս Քրիստոսի կերպարանք առած եկել է իրեն «փրկելու» Մելիք-Ադամյանցիների ձեռքից, հանդիսացել է հենց նույն «Մելիք-Ադամյանի նկուղի բնակիչն» ու Մելիք-Ադամյանցիների սովորական մանրադրամը:

Վահե Սարգսյան

yerkir.am

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am