«Ֆեյքնյուզը»՝ «ֆեյքնյուզի» մասին

Հայաստանում իրավիճակ է փոխվել: ՀՀ ԱԺ, այսպես կոչված՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին մի օրինագիծ, որը, ըստ էության, մամուլի մասին օրենքը վերաքրեականացնելու մասին է: Ո՞րն է Արման Բաբաջանյանի նպատակը: Վախեցնե՞լ մամուլին, փակե՞լ լրագրողների բերանը, սպանե՞լ ազատ խոսքը: Ենթադրենք: Բայց դեռ շատ մեծ հարց է, թե ինչպես կվարվի ԱԺ-ն եւ մասնավորապես ԱԺ մեծամասնություն հանդիսացող փաշինյանական ֆրակցիան Արման Բաբաջանյանի մեռելածին առաջարկի հետ, որով նախատեսվում է Քրօր․-ը լրացնել նոր՝ 325.1 հոդվածով: «Դրանով կարգավորվելու է սուտ տեղեկատվություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը»,- իր ֆեյսբուքյան տնամերձում գրում է «Ժամանակ» թերթի եւ 1in.am կայքի խմբագիրն ու վախեցնում, որ իր «նոու-հաու»-ն «նախատեսում է կալանք առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում 2 տարի ժամկետով»:

Բաբաջանյանը, սա շատ հետաքրքիր է, չի մոռացել նոր օրինագծում ընդգրկել նաեւ, այսպես կոչված՝ «գործ տվողների» ինստիտուտը: Կարդացեք այս շեդեւրը, խնդրեմ. «Միեւնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված է, որ հանցագործություն կատարած անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնում է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցում հանցագործությունը բացահայտելուն»:

Օրինագիծ առաջարկելու համար միայն սեւեռուն նպատակներ ունենալը քիչ է: Դեռ պետք է նաեւ հիմնավորել այդ առաջարկը, ինչն ավելի դժվար է: Արման Բաբաջանյանի համար, սակայն, մեկ-երկու հաշվի գործ է իր գործընկերներին «ֆեյքնյուզ» անվանելն ու որպես չարիքի՝ «հասարակությունից» նրանց մեկուսացնելու պահանջարկ ձեւավորելը: ««Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետեւաբար, անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալ, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությանը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»,- գրել է Բաբաջանյանը՝ հիմնավորելով 37 թվի հոտ արձակող իր նախաձեռնությունը:

Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ որեւէ գնահատական տալ հրեշտակի դեմքով ու ճերմակ թեւերով այս պատգամավորի մտագարությանը: Կարծում եմ՝ չարժե, բայց մի երկու խոսք նրա «ֆեյքնյուզյան» կյանքի մասին կարելի է ասել: Սկսեմ հարցով՝ հիշո՞ւմ է, արդյոք, Արման Բաբաջանյանը, թե քանի անգամ է դատարաններ հրավիրվել իր լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով ու փրկվել «բանտ ընկնելուց» զուտ այն պատճառով, որ մամուլի մասին օրենքով քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Բա չասե՞մ՝ ուրեմն ես պայքարեմ, որ մամուլի մասին օրենքն ապաքրեականացվի, իսկ դու պատգամավոր դառնաս ու հետօղորմյա՞ անես իմ ամբողջ ջանքը: Առաջինը դու կկանգնես դատարանի առաջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դեմ կեղծ մատնությունների, քո լրատվամիջոցներով ՀՀ անվտանգության մարմիններում եւ ուժային կառույցներում խառնակչություն հրահրող զանազան «Արծրունիների» եւ «Ամատունիների» ստորագրությամբ հոդվածներ հրապարակելու համար: Օրական բազմաթիվ հերքումներ են տարածում տարբեր հասցեներից՝ քո թերթի ֆեյք-լուրերի հետ կապված։

Արման, ուզում ես ինձ դատի տալ «սուտ տեղեկատվության» համա՞ր: Փորձիր: Իսկ ես դատարան կներկայանամ ֆեյքնյուզի շտեմարան դարձած «Ժամանակ» թերթով: Մեկ բացվածքի մեջ ֆեյք ստորագրությամբ երեք ֆեյք լուր, հաջորդ էջերում արդեն երկու ֆեյք լուր՝ այլ ստորագրությամբ: Սա ասում եմ միայն սույն օրաթերթի դեկտեմբերի 3-ի համարի մասին, որի նույնիսկ ամսաթիվն է ֆեյք՝ «1 դեկտեմբերի»: Արման, եւ դու ուզում ես ելնել ազատ մամուլի դե՞մ:
Ավարտելով՝ երկու կոչ եմ ուզում անել: Առաջինն ուղղված է ՀՀ ԱԺ-ին: Խնդրում եմ արագացված կարգով օրենքի ուժ տալ Արման Բաբաջանյանի օրինագծին, որպեսզի իրավապահներն անմիջապես ձեռնամուխ լինեն 1in.am կայքում եւ «Ժամանակ» թերթում «ֆեյքնյուզ» երեւույթների քննությանը:

Իսկ գործընկերներիս կոչ եմ անում՝ այսուհետ «Արման Բաբաջանյան» բառակապակցության փոխարեն գրել՝ «Ֆեյքնյուզ»: Ոչ մի անպատեհություն չկա, շատ հանգիստ կարող եք գրել, որ այսպես ու այսպես, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր «Ֆեյքնյուզն» ինքն իր մասին օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Ձեր ձեռքերն այլեւս ազատ են:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am