Խորհրդարանի ընտրությունների 2-րդ փուլում մասնակցությունը կազմել է 59 տոկոս

Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է քվեարկության իրավունք ունեցող ավելի քան 17 մլն մարդու 59 տոկոսը: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա տվյալների համաձայն, քվեարկածների 56 տոկոսը տղամարդիկ են,  44 տոկոսը` կանայք: Երկրորդ փուլի ընթացքում Իրանում առաջին անգամ բյուլետենների էլեկտրոնային հաշվարկ է իրականացվել, ճշտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս պահին հաշվարկված են ձայները պատգամավորական 68 մանդատից  51-ի համար, որոնց վերաբերյալ քվեարկություն է ընթացել: Վերջնական արդյունքները կարող են հրապարակվել մի քան ժամից: Մեհր գործակալության նախնական տվյալների համաձայն, այս պահին բարենորոգիչները 68 մանդատից 34-ն են ստանում, պահպանողականները կամ իսլամական հեղափոխության կոշտ քաղաքականության հետեւորդները`  22, անկախ թեկնածուները`  11: Եվս մի պատգամավոր խորհրդարան է անցել եւ բարենորոգիչների ցուցակով, եւ պահպանողականների:  Այսպիսով, նախնական տվյալների համաձայն, բարենորոգիչները    290 տեղանոց խորհրդարանում ստանում են 122 տեղ, պահպանողականները` 84, անկախ թեկնածուները` 82: Եվս երկու խորհրդարանական մեջլիս են մտնում եւ պահպանողականների, եւ բարենորոգիչների ցուցակներով: Ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի` Իսլամական Հանրապետության 21 նահանգում: Խորհրդարանում տեղերի համար պայքարել է 136 թեկնածու, որոնք առաջին փուլում պարզ մեծամասնություն էին ստացել, բայց չէին հավաքել ընտրողների ձայների քառորդից ավելին: Մեջլիսի 10-րդ գումարման առաջին նստաշարջանը կսկսվի մայիսի 27-ին:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am