Moody’s-ը բացասական կանխատեսում է շնորհել Ադրբեջանին
Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ուրբաթ Ադրբեջանի համար հաստատել է Ba1 մակարդակը` նրան շնորհելով բացասական կանխատեսման վարկանիշ` կապված աճող ռիսկերի հետ: Moody’s-ի տարածած հայտարարությունում նշված է, որ բացասական կանխատեսում տալու որոշումը, ըստ էության, արտացոլում է Ադրբեջանի վարկունակության մշտական սպառնալիքը` կապված խորացող ռեցեսիայի ֆոնին նրա տնտեսության թուլացման հետ: Դա պայմանավորված է ոչ նավթային սեկտորում տնտեսական ակտիվության անկման, բանկային համակարգում բարձր լարվածության հետ՝ փոխարժեքի հետագա անկման հետևանքով տնտեսական ցնցումների պոտենցիալով: Աշխարհաքաղաքական ռիսկերն աճել են ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաէսկալացման հետ:
