«Իմքայլական» պատգամավորը Ծառուկյանին մեղադրու՞մ է «ֆեյք» արաբ շեյխեր պահելու մեջ. Լուսանկար

Երեկվանից համացանցում լայնորեն քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ իր միջնորդությամբ Հայաստան եկած Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները հանդիպել էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքից ելնելով սառեցրել են իրենց բոլոր ներդրումային ծրագրերը:

Ի պատասխան Ծառուկյանի հայտարարությանը Հանրային հեռուստաընկերության եթերում Հայկ Մարությանը նշեց, որ հանդիպումն իրոք տեղի է ունեցել, սակայն դժգոհություն հայտնեց շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչների պահվածքից, նշելով, որ իրենք հանդիպման էին եկել ջինսերով:

Դրանից առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում մի մեծ ռեպորտաժ է նկարահանվել, որտեղ մանրամասն ներկայացվել էր փաստերի եղելիությունը:

Սակայն այս ամենով պատմությունը չավարտվեց: Այսօր առավոտյան այդ թեմաին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, սկզբում լրագրողներին կոչ անելով ստուգել արդյո՞ք Աբու-Դաբիի թագավորական ընտանիքում նման մարդիկ կան, թե՝ ոչ: Ինչից հետո նաև կարծիք է արտահայտել, որ «շատ տեսականորեն, (Ծառուկյանը կարող է-խմբ.) իր համար մի երկու պադստավնոյ արաբ պահեր վարձով»:

 

Թևոսյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև:

 

 

 

Հետագայում կփորձենք նաև կողմերից լրացուցիչ տեղեկություններ ստանալ այս հարցի վերաբերյալ:

Zham.am

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am