Թուրքիայի իշխող կուսակցությունը բաժանվել է Էրդողանի ու Դավութօղլուի թևերի

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներսում ընթանում է ներքին պայքար: Այդ մասին գրել է լրագրող Հասան Ջեմալը, ով հայ ժողովրդի դահիճներից Ջեմալ փաշայի թոռն է: Հասան Ջեմալն ընդգծել է, որ ԱԶԿ-ի ներսում առաջացել են երկու հակադիր թևեր` նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ, ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուի թևեր, որոնք տարբեր հարցերի շուրջ ունեն հակադիր դիրքորոշումներ: Ջեմալի խոսքերով` էրդողանամետ ԶԼՄ-ները վերջին շրջանում բաց կերպ թիրախավորել են Դավութօղլուին՝ նրան կոչ անելով հեռանալ, և որ այդ դեպքում Դավութօղլուին Թուրքիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Ջեմալը չի բացառել, որ որոշ ժամանակ անց Թուրքիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, ով ներկայումս զբաղեցնում է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆուաթ Ավնի անունով հայտնի թվիթերյան ֆենոմենը, որի գրեթե բոլոր գրածները, կանխատեսումներն ամբողջովին կատարվում են հետագայում, հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է զրպարտիչ կամպանիա սկսել Դավութօղլուի դեմ, որպեսզի նրան հարկադրեն հրաժարական տալ: Ավնիի խոսքով՝ Էրդողանը որոշել է Դավութօղլուին ստիպել հրաժարական տալ, քանի որ եկել է այն եզրակացության, որ Դավութօղլուի ղեկավարության ժամանակ հնարավոր չէ կառավարման նախագահական համակարգին անցում կատարել: Իր նախագահական լիազորությունների ընդլայնմանը ծարավ Էրդողանը նախագահական նստավայրում կազմակերպել է մի շարք հանդիպումներ և քննարկել է Դավութօղլուից ձերբազատվելու պլանները: Նման հանդիպումներից մեկի ժամանակ որոշվել է Դավութօղլուին անվանել «զուգահեռ կառույցի» (Թուրքիայում արգելված Գյուլենական շարժման) անդամ, եթե նա չհամաձայնի հրաժարական տալ: Ավնին ընդգծել է, որ եթե Դավութօղլուն հրաժարական չտա, ապա Էրդողանին հավատարիմ թերթերը, հեռուստաալիքներն ու ինտերնետային թրոլները սկսելու են նրա դեմ լայնամասշտաբ կամպանիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Ավնին նաև հայտնել էր, որ այն բանից հետո, ինչ Դավութօղլուն իմացել է իրեն հեռացնելու Էրդողանի պլանների մասին, անմիջապես խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու համար «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը՝ այդպիսով հուսալով, որ այդ կառույցը վերացնելու ուղղությամբ իր ցուցադրական վճռական քայլերն իրեն հնարավորություն կտան պահպանել ներկայիս պաշտոնը: Ի դեպ, 2015 թվականի աշնանը, երբ Թուրքիայի նորաստեղծ կառավարությունում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Բերաթ Ալբայրաքը, թուրքական մամուլը գրեց, որ Ահմեթ Դավութօղլուն ցանկացել է այդ պաշտոնին վերադարձնել Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը դեմ է եղել՝ պնդելով փեսայի թեկնածությունը։ Բացի այդ, Էրդողանի պնդմամբ` Թուրքիայի տրանսպորտի նախարարի պաշտոնում վերստին նշանակվել էր Բինալի Յլդըրըմը, ով այդ պաշտոնում չնչին դադարներով գտնվել է 2002-2013թթ. և պաշտոնանկ էր արվել «Մեծ կաշառք» գործից հետո։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am