ՌԴ-ի սահմանի մոտ թաքնված հետախույզ-ինքնաթիռների մասին՝ՌԴ ՊՆ-ն
Gazeta.ru-ն:հայտնում է ,որ ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական կործանիչի կողմից Բալթիկ ծովի վրա ամերիկյան հետախույզ-ինքնաթիռի նկատմամբ «վտանգավոր» և «ոչ արհեստավարժ» գործողության կապակցությամբ Պենտագոնի հայտարարությանը պատասխանել է արտասահմանյան ինքնաթիռի նույնականացման գործողության անհրաժեշտությամբ, ռուսական ինքնաթիռի բոլոր թռիչքները իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան: «Միաժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ RC-135U հետախույզ-ինքնաթիռը ամեն անգամ փորձում է թաքնվել ռուսական սահմանի մոտ` անջատած տրանսպոնդերով: Այդ պատճառով ռազմաօդային հերթապահ ուժերին հարկ է լինում օդ բարձրացնել մեր կործանիչը, որպեսզի նույնականացնի ինքնաթիռի տեսակը և նրա համարը»,- գրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Կա՛մ չթռչել մեր սահմաններին մոտ, կա՛մ միացնել տրանսպոնդերը»,-առաջարկել են երկու լուծում:
