«Հրապարակը» գրում է. Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։ Ամենահավանական թեկնածուն Հրաչ Սարգսյանն է, որն «Առաքելություն» կուսակցությունից է, ինչը մինուս է իր համար։ Հասկանալի է, չէ՞, ոչ մի դեպքում Փաշինյանը չի համաձայնի, որ այլ կուսակցության ներկայացուցիչ դառնա քաղաքապետ»: Սարգսյանը կդառնա իմքայլական։ «Չէ, ավելի լուրջ բան կա՝ երբ Մարությանն արձակուրդում էր, ԺՊ-ն Հրաչն էր, Հրաչին մեղադրում են թղթաբանության մեջ կեղծիք թույլ տալու մեջ՝ այդ հարցով Դավիթ Խաժակյանը դիմել է դատախազություն։ Հրաչի գնալուց հետո մյուս փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանն է դարձել ԺՊ, ինչի իրավունքը չուներ»:
Մտածվա՞ծ են արել։ «Չեմ կարող ասել, բայց չեմ բացառում, կարող էին հրամանն այնպես տալ, որ Մարությանն արձակուրդ գնալիս իր լիազորությունները դներ նախ Հրաչի, հետո՝ Հայկի վրա, նոր գնար։ Հայկը չի կարող քաղաքապետ ընտրվել՝ ավագանու անդամ չէ, իսկ Հրաչը կարող է, նրան էլ թաթախեցին էդ պատմություն-կեղծիքի մեջ»: Հաջո՞րդն ով է «Իմ քայլից»։ «Չկա հարմար թեկնածու, բայց միշտ կարելի է որեւէ «պոլի փետի» դնել»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը