Քրիստոնյաները սրտատրոփ սպասում են Բարեբեր կրակին
Новости-ն հայտնում է,որ վաղը Ուղղափառ եկեղեցին տոնում է Քրիստոսի հարության տոնը` Սբ Զատիկը: Հարյուրհազարավոր քիստոնյաներ` աշխարհի տարբեր երկրներից, հավաքվել են Հին Երուսաղեմի փողոցներում, որպեսզի մասնակցեն Աստծո Բարեբեր կրակի` երկնքից իջման արարողությանը: Այն ամեն տարի վառվում է Սբ Զատկի նախօրեին` Սբ Հարության եկեղեցու ժամատանը` կառուցված Փրկչի գերեզմանի վրա,ուխտավորները վաղ առավոտից հավաքվել են Հին քաղաքի նեղ փողոցներում` ավելի քան 3 կմ պարագծով: Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:
Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից:
