4 հազար զինծառայող կտեղակայվի Ռուսաստանի սահմանին
Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվորական, տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, գրում է The Wall Street Journal-ը: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը հաստատել է այս տեղեկությունը եւ նշել, որ ՆԱՏՕ-ի նման գործողությունները պատասխան են այդ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ակտիվությանը:
