Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ՝ խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ պաշտոնյաներ՝ պաշտոնի նշանակվելիս, տառապում են իշխանի, բդեշխի բարդույթով:

Նա ասել է, որ այդ բարդույթը պետք է փոխարինել Հիսուսի բարդույթով, որը նշանակում է՝ միաժամանակ լինել եւ՛ տեր, եւ՛ ծառա:
Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության եւ Տիրոջ միջեւ:


Հիշեցնենք, որ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա անձամբ իրեն էր համեմատել Հիսուս Քրիոստոսի հետ՝ նշելով, որ ինքը, ինչպես Հիսուսը, սեր է քարոզում:

Առաջին հայացքից՝ որեւէ վատ բան չկա, երբ քրիստոնյա մարդը, քրիստոնեական երկրի ղեկավարը մեջբերումներ կամ համեմատություններ է կատարում Աստվածաշնչից: Սակայն խնդիրը, թերեւս, շատ ավելի խորքային է եւ շոշափում է մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական՝ հոգեբանական, մյուս կողմից՝ նրա իշխանության բնույթին առնչվող թաքնված շերտերը: Անձնական մակարդակում սեփական անձի եւ Աստծո միջեւ համեմատությունները հոգեբանական տերմինաբանությամբ վկայում են տվյալ անձի մեծամոլական հակումների մասին, ինչն արդեն իսկ խնդրահարույց է երկրի ղեկավարի պարագայում եւ նվազագույնը կարող է ունենալ իրականությունից կտրվելու ու, ըստ այդմ, ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու դրսեւորումներ:

Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը: Ավելի գլոբալ, ոչ անձնային՝ իշխանության բնույթին առնչվող հարթությունում, այս երեւույթն ըստ ամենայնի իշխանության կողմից որեւէ գաղափարախոսության չդավանելու անուղղակի հետեւանքն է:

Գաղափարախոսության բացակայությունը Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է լրացնել հավատով, կրոնով, ինչը քրիստոնյա հասարակության պարագայում գուցե եւ արդարացված համարվի առաջին հայացքից: Իսկ ավելի խորքում դա իշխանության ավտորիտար բնույթի եւս մեկ վկայություն է, քանի որ կրոնական կամ դավանաբանական գաղափարներով հասարակության հետ հարաբերությունը բնորոշ է հենց ավտորիտար իշխանություններին:

Շատ բարդ է ասել, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծային գիտակցված ընտրությո՞ւն է, թե՞ ենթագիտակցության արտահայտություն: Բոլոր դեպքերում Աստվածաշնչից այդքան շատ մեջբերումներ ու համեմատություններ անող Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել աստվածաշնչյան մեղքերից այն մեկը, ըստ որի՝ Տիրոջ անունը զուր արտասանելը նույնպես մեղք է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video) Վկաները հրաժարվեցին ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am