Մոսկվայի օդանավակայանները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները
Газета-ն հայտնում է ,որ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները կուժեղացնեն անվտանգության միջոցառումները մայիսյան տոների ընացքում, «Մոսկվայում մայիսյան տոների ընթացքում և Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ ավանդաբար ավելանում է ուղևորահոսքը, մեծ թվով հյուրեր են ժամանում։ «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 29-ից մայիսի 10-ը նախատեսված է անվտանգության միջոցառումների ուժեղացում:Օդանավակայանում նախատեսված է անձնակազմի և ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների ուժեղացված հերթապահություն»,- հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Մարիա Շարավինան ասել է, որ մայիսյան տոների ընթացքում կուժեղացվեն օդանավակայանի անվտանգության միջոցառումները, ինչպես նաև կկազմակերպվեն լրացուցիչ փոխգործակցություններ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների և ուժային կառույցների ու մասնավոր անվտանգության կազմակերպությունների միջև։
