Նիկոլի համար սրտի օլիգարխ միայն Սամվել Ալեքսանյանն է մնացել. Կարեն Քոչարյան. video

Ես պետք է ասեմ՝ զուսպ լինելը լավ բան է: Աննա Հակոբյանը վարում է դիլետանտ գործունեություն, որը չի բարձրացնում մեր երկրի հեղինակությունը: Ցավում եմ, որ Աննա Հակոբյանի նախկին գործընկերները ծաղրում են նրա գործունեությունը, ու պետք է որ նա այդ ամենից հետևություններ անի: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝Աննա Հակոբյանի՝ դիրքեր այցելությանը:

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Աննա Հակոբյանի նման քայլերը շատ ավելի խորը նպատակներ են հետապնդում և անգամ իշխանական կուլիսներում խոսում են, որ նա ցանկություն ունի քաղաքական ավելի մեծ ներգրավվածություն ունենալու. «Աննա Հակոբյանը բավականին լուրջ ազդեցություն ունի «Քաղաքացիական պայմանագրի» ներսում: Իզուր չեն Մեհրիբան Ալիևայի հետ համեմատությունները և շատ հավանական է, որ նա առաջիկայում կունենա քաղաքական որևէ պաշտոն»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ չցանկացավ պատասխանել այս հարցին՝ պատճառաբանելով՝ուզում է լինել «թրենդի» մեջ:

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին գրառմանն ու Նիկոլ Փաշինյանի՝ «Վատիկանի պադվալներում թաքնված կոռուպցիոներների» մասին հայտարարությանը և հարցին՝ նման հայտարարություններով արդյոք Հայաստանի տնտեսությունը հնարավո՞ր է զարգացնել, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ բիզնես վստահության խնդիր կա, որի մասին երկար ժամանակ է՝ բարձրաձայնում են թե՛ տնտեսագետները, թե՛ ընդդիմախոսները: Ըստ նրա՝ անկանխատեսելի պայմաններում երբեք ներդրումներ չեն լինի և պարզ էր, որ դրսից ներդրումներ չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ ներսում չլինեն լուրջ ներդրումներ:

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսական թվերը պարզապես ստեր են: Ըստ նրա՝ այս իշխանության համար սովորություն է դարձել օդում թվեր ասելը:

Կարինե Աճեմյանն էլ համոզված է, որ մարդիկ, ովքեր իրենց գործունեության մեջ, իրենց քայլերում ազնիվ են եղել, այսօր հետապնդման են ենթարկվում: Նրա խոսքով՝ միայն տգետ հասարակությունում կարող են այս քայլերը մարսել:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում իրականացվող քաղաքական հետապնդումներին, ու այդ գործի դատավարությանը՝ Կարինե Աճեմյանը նշել է, որ ինքն էլ կիսում է Ֆրանսիայից եկած փաստաբանի տեսակետը, համաձայն որի ՝ «Մարտի 1»-ի գործը վատ բեմադրված թատրոն է. «Ես իսկապես ցավում եմ, որ այս ամենին մասնակցում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով դատական աղմկահարույց բոլոր գործերը ցույց են տալիս, որ իրավական ոլորտում կադրերի շատ լուրջ խնդիր կա, ինչի պատճառով էլ դատական բոլոր պրոցեսներում տրամաբանություն կամ հետևողականություն չկա:

դիտվել է 1459 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am