Թրամփին կանչեցին իմփիչմենթի «կարմիր գորգին»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրվել է Կոնգրես՝ սեփական իմփիչմենթի հարցով քննարկմանը մասնակցելու: Հրավերը Սպիտակ տուն է ուղարկել Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նեդլերը՝ ընդգծելով, որ նախագահը կարող է իր հետ բերել նաև Սպիտակ տան իրավաբաններին և ցանկության դեպքում հարցեր ուղղել գործով անցնող վկաներին:

Թրամփը դեռևս չի հստակեցրել՝ ընդունո՞ւմ է հրավերը, թե՞ ոչ: Երեկ Ֆլորիդայում, ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, թե իր ընդդիմախոսները վհուկների որս են սկսել, և չեն կանգնում ոչ մի բանի առաջ․ - «Ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները փորձում են պառակտել մեր երկիրը: Նախ Ռուսաստանի հետ կապված կատակերգությունն էր, որը ձախողված հեղաշրջման փորձ էր և ամենամեծ կեղծիքը մեր երկրի պատմության մեջ, հետո Մյուլերի գործը, որից այդպես էլ ոչինչ դուրս չեկավ: Հիմա նույն մոլագարները առաջ են տանում մեկ այլ անհեթեթություն՝ իմփիչմենթ կոչվածը: Վհուկների մի որս, նախկին փորձերի պես»:

Հիշեցնենք, որ Թրամփին պաշտոնանկ անելու այս գործընթացը սկսվել է շաբաթներ առաջ: Դրա հիմքում Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցն է Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Ընդդիմախոսները պնդում են, թե հաջորդ տարի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտող Թրամփը ճնշումներ է բանեցրել Կիևի հանդեպ և հորդորել է հետաքննություն սկսել իր հավանական մրցակից, Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա որդու դեմ:

Անցած օրերին Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության 17 բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ցուցմունք են տվել այս գործով Ներկայացուցիչների տան հետախուզության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում:
Գործընթացն առաջ տանող ազդեցիկ դեմոկրատներից մեկը՝ Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը պնդում է, թե ձեռք բերված ապացույցները լիուլի բավարար են Թրամփին պաշտոնանկ անելու համար․ - «Որոշ զրույցներ հստակ ցույց են տալիս այս նախագահության ողջ պատկերը․ Թրամփին հետաքրքրում է միայն այն, ինչը կարևոր է անձնապես նրա համար, նրա քաղաքական շահերի համար: Մնացածը՝ ազգային անվտանգությունը, մեր դաշնակիցները, որևէ նշանակություն չունեն նրա համար»:

Ըստ օրակարգի, հաջորդ շաբաթ արդեն իրավական հանձնաժողովը կգնահատի, թե արդյոք Շիֆի մատնանշած փաստերը բավարար են նախագահին պաշտոնանկ անելու համար: Եթե եզրակացությունը դրական լինի, հանձնաժողովի անդամները պետք է պաշտոնապես ձևակերպեն իմփիչմենթի հոդվածն ու մեղադրանքը:

Ակնկալվում է, որ այս գործընթացը կշարունակվի մի քանի օր, ինչից հետո արդեն հարցը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում, որտեղ Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները մեծամասնություն են կազմում:

Ըստ լրատվամիջոցների, իմփիչմենթի հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին: Գործընթացի հետագա ընթացքը, սակայն, առավել քան մշուշոտ է: Սահմանադրության համաձայն, նախագահին պաշտոնանկ անելու որոշմանը պետք է հավանություն տա նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, որտեղ Թրամփի կուսակից հանրապետականներն ունեն մեծամասնություն և մինչև օրս նրա դեմ գնալու որևէ ակնարկ չեն արել:

Իսկ Դոնալդ Թրամփը նախօրեին հանրահավաք է անցկացրել Ֆլորիդայում: Ֆլորիդան այն նահանգներից մեկն է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները հստակ առավելություն չունեն միմյանց նկատմամբ:

Իր դեմ իմփիչմենթի լսումները Թրամփը «խաբեություն և կեղծիք» է որակել՝ պնդելով, որ Ուկրաինայի հետ կապված ինքը ոչ մի անօրինական բան չի արել: «Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր վրա ճնշումներ չեն եղել: Նա միակն է, ով այս հարցում կարևոր է: Նա ասել է, որ որևէ ուղիներով ճնշումներ չեն եղել: Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչի մասին են խոսում: Դա խաբեություն է կեղծիք: Ես երբեք ուղիղ կապ չեմ ունեցել հետաքննության, կամ ռազմական օգնության աջակցության հետ: Մենք ոչ մի սխալ բան չենք արել», - Ֆլորիդայի հանրահավաքում հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am