Այնպես է, որ Ադրբեջանը հեղափոխությունից առաջ էլ ագրեսիվ է իրեն դրսևորել.Լիլիթ Մակունց (video)
«Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն և բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, ապա բոլոր քայլերն արդարացված են: Լրագրողների փոխայցերի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների՝ Հայաստան, Արցախ և Բաքու օրերս կայացած փոխայցին:Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից փախստականների մասին հիշատակելու հանգամանքին, Լիլիթ Մակունցը նշեց, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, այն ագրեսիան, որը կար նախկինում, կա նաև այժմ:
«Հենց այս ամենի մասին է, որ մենք բարձրաձայնում ենք խորհրդարանական դիվանագիտական տարբեր հարթակներում, որ Ադրբեջանի դիսկուրսը՝ բանակցային դիսկուրսը, չի փոխվում: Սա կարևոր և անհրաժեշտ նախապայմաններից մեկն է խաղաղության համար: Համաձայն չեմ նրա հետ, որ հետհեղափոխական Հայաստանում Ադրբեջանը դրսևորում է քաղաքական կոշտ հռետորաբանություն»,- շեշտեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
