Ինչի՞ց է կաշկանդվել «Իմ քայլ»-ի թեկնածուն.Մակունցը մանրամասնում է (video)
Երեկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով Էդգար Շաթիրյանի հրաժարականին՝ նշեց, որ վերջինս իր հրաժարականի մասին իրենց չի տեղեկացրել, դրա մասին տեղեկացել են պոստֆակտում, և, որ իրենք դեռևս Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ:
«Իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից այն մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է որ բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր պարոն Շաթիրյանին աշխատելու համար»,- նշեց Լիլիթ Մակունցը:
