Ընդդեմ դոլարի ու հանուն Պուտինի հետ բարեկամության

«Խաղաղության ակունք» ռազմարշավը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք արձանագրի առաջադրված նպատակների իրականացումը, ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կայացել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Անվտանգության խորհուրդը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կկատարեն Թուրքիային տված խոստումները՝ կապված թուրք-սիրիական սահմանից «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական զորամիավորման նահանջի հետ: Անկարան զորամիավորումն ահաբեկչական խմբավորում է համարում և պահանջում է դուրս բերել գրոհայիններին Թել-Ռիֆաաթ և Մանբիջ քաղաքների տարածքից:

Միաժամանակ Թուրքիան շարունակում է ամուր պահել Ռուսաստանի հետ հարաբերությունները և դիմադրում է արևմուտքի ճնշումներին:

Պաշտոնական Անկարան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի կողմից «հարձակման» դեպքում Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը: Պարզվում է, Թուրքիան դաշինքից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Սիրիայում քրդերի դեմ պայքարի հարցում: «Անկարան ՆԱՏՕ-ում իր պատվիրակին ասել է չստորագրել ծրագիրը և հանդիպումների և մասնավոր զրույցների ընթացքում կոշտ դիրքորոշում ցույց տալ՝ պահանջելով, որ դաշինքը քրդական ինքնապաշտպանական ուժերը պաշտոնական ձևակերպումներում ճանաչի որպես ահաբեկիչներ»,- ասվում է հրապարակման մեջ:

Ի դեպ, նշվում է, որ սա ՆԱՏՕ-ում անհամաձայնությունների ևս մեկ վկայություն է դարձել, իսկ Թուրքիայի դիրքորոշումը կարող է խանգարել դաշինքի ամրապնդմանը Բալթյան երկրներում և Լեհաստանում:

Իսկ Էրդողանն իր հերթին շարունակում է ընդդեմ Թուրքիայի իր քարոզչական քայլերը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Թուրքայի նախագահը կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին: «Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջ թափով վերականգնվել: Բոլոր տվյալները վկայում են այդ մասին: Իսկ մեզ բոլորն ասում են, որ մենք գնում ենք դեպի անդունդ: Թողե՛ք այդ դոլարը, եկե՛ք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը: Մինչդեռ Թուրքիայի իշխանությունների քննադատները հայտարարում են, որ Թուրքիան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր էին կնքել ազգային արժույթներով հաշվարկների վերաբերյալ:

Իսկ ահա Թուրքիայի իշխանությունների այսօրվա պահվածքը կործանարար են որակում ԱՄՆ-ում: Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիս վան Հոլլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ սկսելով փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարները: Սենատորի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ: Հոլլենն ընդգծել է, որ ԱՄՆ օրենսդրությունը պարտավորեցնում է Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Օրերս թուրքական մամուլում հայտնել էին, որ Թուրքիան սկսել է Ռուսաստանից ձեռք բերած С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների աշխատանքի փորձարկումը, այդ նպատակով օդ կբարձրանան F-16 կործանիչներ և այլ ինքնաթիռներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am