«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ 6 բողոք էիք ներկայացրել, ի՞նչ ճակատագիր ունեցան՝ հարցրինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Մի մասը վերաքննիչը վարույթ չի ընդունել` համարելով, որ այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, բողոքարկել ենք վճռաբեկ։ Վերաքննիչում մնացել է 2 բողոք` կալանքի խափանման միջոցին առնչվող»: Կուլիսներում խոսում են, որ չի բացառվում` բողոքը բավարարեն, եւ նա ազատ արձակվի։ «Չգիտեմ կուլիսներում ինչ են խոսում, այս պահի դրությամբ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, չգիտեմ էլ` ապագայում ինչ է լինելու։ Մեր սպասելիքներն ավելի շատ Եվրադատարանից են»:
Ե՞րբ կլինի ՄԻԵԴ որոշումը։ «Հնարավոր չէ ասել՝ դեռ տեղեկություններ չկան` մեր բողոքները քննության առնվե՞լ են, թե՞ ոչ»: Դուք քանիցս հայտարարել եք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. գեոքաղաքական հետք կա՞, ոմանք Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորում են Ռուսաստան-Հայաստան ջերմացող հարաբերություններով։ «Այն, որ քաղաքական հետապնդում է, այո` միանշանակ պնդում եմ, սակայն ինչ վերաբերում է գեոքաղաքականին, ես իրավաբան եմ` ոչինչ ասել չեմ կարող։ Ընդ որում, երբ ասում եմ՝ քաղաքական հետապնդում, ոչ թե քաղաքական գնահատական է, այլ իրավական կատեգորիա եմ մատնանշում»»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը