«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։
Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց եւ ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած՝ պիլոտային ռեժիմով։
Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո միայն մյուս դատավորները եւս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»։
Այստեղ առաջինները կլինեն առավել անկախ, ըստ այդմ էլ, իշխանություններին անհաճո դատավորները»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը