Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնի

 Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին:

Նման հռետորական հարցադրմամբ է սկսել իր «Կվաճառե՞ր արդյոք Իսրայելը Հիտլերին օգտագործած անօդաչու» հոդվածը Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին:

Չարնին մեջբերում է այն տեղեկությունները, որ Իսրայելը վաճառել է միլիոնավոր դոլարների զենքեր նաև այնպիսի կառավարություններին, որոնք «սպանում են կամ սպառնում ոչնչացնել խաղաղ բնակիչներին»: Նա նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն «Ադրբեջանի ձեռքերում պատասխանատու են վեց հայերի մահվան համար Լեռնային Ղարաբաղում»: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին ադրբեջանական ռազմական ինքնաթիռ է վայրէքջք կատարել Իսրայելում: «Ես ամաչում եմ: Հայերը 100 տարի առաջ մեծ ցեղասպանության զոհերն էին, որը որոշ հրեա գիտնականների կողմից անվանվեց «հայկական շոա»: Նրանց մշակութային և ազգային էթնոսի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանության հիշողության պահպանությունը, նման չէ՞ արդյոք դա մեզ` հրեաներիս: Մենք` հրեաներս, տարիներ շարունակ վիրավորել ենք հայ ժողովրդին` պաշտոնապես չճանաչելով ցեղասպանությունը: Կհանդուրժեի՞նք արդյոք մի որևէ կառավարություն ԱՄՆ-ում կամ Անգլիայում, որը, ցեղասպանություն իրականացնող երկրի հետ «realpolitik»-ից ելնելով, հրաժարվեր ճանաչել Հոլոքոստը»,-գրում է պրոֆեսոր Չարնին: Իսրայելցի գիտնականը ևս մեկ հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Իսրայելը պատրա՞ստ է բարոյական տեսլական ունենալ ողջ աշխարհի: «Զենքի վաճառքի մեր այլընտրանքային սկզբունքը կարող է լինել հետևյալը. վաճառել այն ժողովուրդներին, ովքեր զանգվածային ոչնչացման վտանգի առաջ են: Իհարկե, մենք սխալներ կգործենք, սակայն առնվազն մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ մենք զենք չենք մատակարարել նացիստներին, իսկ իմ հայ գործընկերներին և ընկերներին ես կցանկանայի ասել, որ որպես հրեա և իսրայելցի ես «սպանված» և բարկացած եմ»,- ամփոփել է պրոֆեսոր Իսրայել Չարնին:
Artsakhpress.am

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am