Ով կզիջի առաջինը՝ Իվանիշվիլի՞ն, թե՞ խորհրդարանի մուտքերը փակող ընդդիմությունը

Թբիլիսիում երեկ վերսկսեցին բողոքի ցույցերը: Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին մերժել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը` փաստորեն չեղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ամռանը տված խոստումը, որի համաձայն՝ 2020թ. խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

Երեկ վրաց հասարակությունը՝ կրկին հավաքվեց խորհրդարանի մուտքերի մոտ: Թբիլիսիում, Վրաստանի Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցները սուլոցներով շրջապատել էին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ նա ցանկացել է դուրս գալ սրճարանից։ Երկրի առաջնորդը չէր կարողացել այնտեղից դուրս գալ մոտ 1 ժամ։ Սրճարանը, որտեղ ընթրել է նախագահը, զանգվածային ցույցերի վայրից 100 մետր հեռավորության վրա էր գտնվել։ Ակտիվիստները սուլել էին, ոմանք համառորեն խնդրել են անձնակազմին բացել հաստատության դռները։ Նախագահին կարողացել են ռեստորանից դուրս բերել ոստիկանները, որոնք հետ են մղել ակտիվիստներին ու նախագահին մոտեցրել են մեքենային:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, թե Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի և ընդգրկի երկրի տարածաշրջանները: «Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետք Է մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես Էլ արտերկրում»,-լույս նոյեմբերի 26-ի գիշերը հայտարարել է: Սահակաշվիլին հայտնել է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար: «Մենք պետք է լինենք նպատակասլաց և գրոհենք խաղաղ ձևով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ և հարկավոր Է գնալ մինչև վերջ: Ես այս պայքարում զինվորներից մեկն եմ մյուսների հետ միասին»,-ասել է Սահակաշվիլին:

Երեկ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ պահանջում են համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, երեկոյան ձեռնամուխ եղան երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի փակմանը՝ փորձելով պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:

Հատուկ նշանակության ուժերը հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Լուսադեմին ակցիայի ցրումն ուղեկցվեց ոստիկանության հետ բախումներով, ինչի հետևանքով առնվազն 28 մարդ է բերման ենթարկվել և երեքը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել: Վրաստանի ՆԳ նախարարությունում հայտարարում էին, թե բողոքի ակցիան անօրինական էր:
Մինչդեռ ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից և կշարունակեն բողոքի ակցիաները:

Երեկ հազարավոր մարդիկ էին հավաքվել Վրաստանի մայրաքաղաքում, նշվում էր, որ նաև շրջաններից են ժամանել և դա ամենամարդաշատ հանրահավաքն էր:
Այսօր վաղ առավոտյան 30-րոպեանոց վերջնագիր ներկայացնելուց հետո Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար, և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների: Այսպես, Վրաստանի հատուկ նշանակության ջոկատը ջրցաններ են օգտագործել լուսադեմին Թբիլիսիի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով:

Հաղորդվում է, որ ոստիկանությունն այժմ վերահսկում է խորհրդարանի շենքի մուտքերը, սակայն ցուցարարների շղթան և նրանց մի քանի վրաններ շարունակում են մնալ տարածքում:

Չնայած խորհրդարանի մոտ ընթացող ցույցին, շենքի ներսում արդեն մեկնարկել է լիագումար նիստը:

Իսկ ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ շարունակում են ակցիաները՝ փորձելով կրկին արգելափակել խորհրդարանի մուտքերը:

Ըստ Aliq Media-ի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ օրենսդրական գործընթացին: «Ես կցանկանայի դիմել խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ բնականոն քաղաքական գործընթացին, խորհրդարանական ձևաչափերին: Նրանց ասելիքը, այն փաստարկները, որոնք նրանք ցանկանում են ցույց տալ հանրությանը, կարող են ներկայացնել քաղաքական նորմալ ձևաչափով, լիագումար կամ հանձնաժողովների նիստերում», — ասել է խոսնակը:

Նրա խոսքով, խորհրդարանը կշարունակի աշխատել կարևոր որոշումների, այդ թվում և 2020թ. բյուջեի նախագծի վրա: «Խորհրդարանը պետք է ընդունի 2020թ. բյուջեն․ այն բխում է մեր քաղաքացիների, ողջ երկրի շահերից: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովենք օրենքին առարկելու նրանց իրավունքը: Սա քաղաքականություն է, քաղաքական մի գործընթաց, որտեղ քաղաքական գործիչները պետք է աշխատեն այնպես, որ մյուսները չտուժեն», — ասել է Թալակվաձեն:

Իրավիճակը Թբիլիսիում շարունակում է լարված մնալ: Ցանկացած պահի այն կարող է բռնկվել: Իշխանությունը կարծես, հակված է երկխոսության ընդդիմադիրների հետ, սակայն առայժմ Վրաստանի ընդդիմադիրները համառում են և զիջման չեն գնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am