Ճնճղուկներից մինչև ավտոմեքենաների կմախքներ. մաոցզեդունյան հիվանդություն

Չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզեդունը որոշել էր «տնտեսական հեղափոխություն» անել։ Նա սև ու հակահեղափոխական հռչակեց միջատներին, կրծողներին, մոծակներին ու ճնճղուկներին (թեմայի վերաբերյալ հղումը՝ մեկնաբանությունում)։ Ըստ Մաոյի՝ մինչև դրանք չվերանային, «ներդրումներ» չէին լինելու, այսինքն՝ կյանքը չէր լավանալու։

Հպարտ չինացիները լծվեցին ինքնասիրահարված ու խելապակաս «վոժդի» առաջադրանքը կատարելու գործին։ Միջատների, մոծակների ու կրծողների մասով այդքան էլ չստացվեց, բայց փոխարենը հաջողեցին ճնճղուկներին ասֆալտին փռելու և պատերին ծեփելու հարցում։ Միլիոններով ծիտ ոչնչացվեց, որպեսզի այդ թռչող հակահեղափոխականները բերքին վնաս չտային։

Շատ երկար պատմություն է սա, բայց կարճ ասեմ, որ Մաոյի նախաձեռնած «տնտեսական հեղափոխությունից» ու ծտերի դեմ պայքարից հետո Չինաստանում սով սկսվեց։ Նույնիսկ մարդակերության դեպքեր արձանագրվեցին։

Մաոյի նախաձեռնության բնույթը հատուկ է բոլոր հեղափոխականներին, որոնք միշտ որևէ մարազմատիկ ծրագիր կամ հիվանդագին գաղափար են առաջ քաշում ու հայտարարում, որ մինչև այդ ծրագիրը կամ գաղափարը կյանքի չկոչվի, վիճակը չի լավանա։

Օրուելի «Անասնաֆերմայում» էլ գիգանտ–շինարարություն էին անում, որ կյանքն անասունների համար լավանա, բայց դե...

Ամբոխի վրա հիմնված անձնիշխանական ռեժիմների դեպքում միշտ էլ իշխանությունը «Ստախանովյան» շարժումներ է քարոզում։ Դա, այլ բաներից զատ, նաև «բզիկ» է։ Ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի «բզիկներից»։

Երբ բովանդակությունը թողած ձևի հետևից են ընկնում, երբ կարիք կա հանրային ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու, երբ առաջնորդն ունի հոգեկան խնդիրներ, միշտ էլ թշնամու կերպար է հրամցվում հանրությանը և սևեռուն գաղափար առաջ քաշվում։ Այդ թշնամին կարող է լինել և՛ շնչավոր, և՛ անշունչ, իսկ գաղափարը՝ հիվանդագին։

Չինաստանում թռչունների կմախք էին հավաքում, քանզի թշնամու կերպարն այդ պահին դա էր, իսկ գաղափարը՝ կառուցել երջանիկ Չինաստան։ Չինաստանն այժմ երջանկանում է, բայց մաոիզմից հրաժարվելու հետևանքով։

Մեր դեպքում ժողովրդական առաջնորդը ոչ թե ծտերի, այլ ավտոմեքենաների կմախքների հետևից է ընկել։

Մի կողմ թողնելով հարցի բիզնես (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Նիկոլ Փաշինյանի արածներն իր դեմ են դուրս գալիս, քանզի սկսել են խոսել այն մասին, որ ավտոմեքենաների «կուզովները» հավաքելու հարցում նա անձնական «քյար» ունի), հոգեբանական ու իրավական կողմերը, նկատենք, որ դա քաղաքական յուրօրինակ հիվանդություն է։ Այն կարելի է մաոիզմ կոչել։

Անպետք «կուզովները» հավաքելը վատ բան չէ, բայց երբ դա դառնում է մոլուցք և առանցքային հարց, ու երբ դու դառնում ես «կուզովներ» հավաքող գովազդային գործակալ, դա արդեն լրիվ ուրիշ բան է։ Մաոյի ծիտիկները վկա։

На изображении может находиться: 2 человека, текст
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 389 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am