Թուրքիայում հայտնաբերել են հակահայկական տեսահոլովակ նկարահանած անձին

Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը նշել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված և երեքշաբթի օրը սոցցանցերում տարածված տեսահոլովակում նկարահանվածը անվտանգության աշխատակից է։  Թուրք պաշտոնյան նշել է, թե պարզել են նրա ինքնությունը. անվտանգության աշխատող է, որն արդեն ազատվել է աշխատանքից, տեղեկացնում է «Ակօսը»: 2015 թվականի դեկտեմբերի 2-ից Սուրի այդ թաղամասում, որտեղ նկարահանվել է տեսահոլովակը, պարետային ժամ է հայտարարված, և փողոց դուրս գալն արգելվում է։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Նադիր Յըլդըրըմը դիմել էր Թուրքիայի ՆԳ նախարարին՝ նշելով, որ տեսանյութում հնչող խոսքերն ատելություն, սպառնալիքներ ու ռասիստական հայտարարություններ են պարունակում։ Երեկ ՆԳ փոխնախարարը զանգահարել է ԺԴԿ-ական պատգամավոր, ազգությամբ հայ Կարո Փայլանին և տեղեկացրել, որ այդ անձն ազատվել է աշխատանքից։ Ի դեպ, տեսահոլովակը նկարահանվել է Դիարբեքիրի այն թաղամասում, որտեղ գտնվում է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Դրանում երևում է, թե բախումների հետևանքով ինչ վիճակում է հայտնվել շրջանը։ «Ակօս»-ը գրում է, որ տեսահոլովակում երևում է, թե ինչպես են շրջանի առնվազն երկու թաղամասերն ավերակների վերածվել։ Ենթադրվում է, որ տեսահոլովակը պրոֆեսիոնալ թիմ է նկարել՝ մի քանի մարդուց բաղկացած։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am