Ի՞նչ եղավ Արշակունյացի հանգույցը, էն որ Հայկ Մարությանն ու Արթուր Մեսչյանը մակետը դրած սեղանին տարբեր կողմերից նկարվում էին.Թեհմինա Վարդանյան (video)

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Գալջյանն ու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են Երևանի 2020թ. բյուջեի նախագծի շուրջ բարձրացված աղմուկին:

Նախագիծը, երբ դրվել է հանրային քննարկման, Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերն այն միանգամից քննադատության են արժանացրել, մինչդեռ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այլ կարծիք ունեն բյուջեի նախագծի հետ կապված: Արմեն Գալջյանի խոսքով՝ բյուջեին գնահատական տալու համար, պետք է համեմատություններ անցկացնել նախորդ տարիների բյուջեի հետ: Ըստ նրա՝ թվերը ցույց են տալիս, որ այս տարի Երևան քաղաքի բյուջեն աննախադեպ աճ է գրանցելու՝ 83 միլիարդից դառնալու է 107 միլիարդ դրամ:

Թեհմինա Վարդանյանը հարց է բարձրացնում՝ արդյոք 107 միլիարդը քաղաքային իշխանության ձեռքբերումն է: Ըստ Վարդանյանի՝ ոչ, և պետք է ազնիվ գտնվել ու հայտարարել՝ ինչպես է կուտակվել այդ գումարը: Սակայն Թեհմինա Վարդանյանը ևս կիսում է տեսակետը, որ բյուջեն աննախադեպ է, բայց այլ պատճառով է աննախադեպ, քանի որ բյուջեի դեֆիցիտը երբեք 9 միլիարդ 112 միլիոն չի եղել.«Նախորդ տարիների համեմատ թերծախսեր չեն եղել: Մենք ունենք 7 միլիարդից ավել մնացորդ, որն անվանում են տնտեսում»:

Թեհմինա Վարդանյանն այս հանգամանքը զավեշտալի է համարում, քանի որ նշում է, որ այդ տնտեսումը եղել է նրա հաշվին, որ, օրինակ՝ 200 մետր ասֆալտի փոխարեն արվել է 100 մետր ասֆալտ, ինչը նշանակում է, որ դա ամենևին էլ տնտեսում չէ:

Խոսելով հնգամյա ծրագրից՝ Թեհմինա Վարդանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ ծրագրում չկա գեթ մեկ վերելակի վերակառուցում, հանգույցի կառուցում. «Հիշու՞մ եք՝ քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը սեղանին դրել էին Արշակունյաց պողոտայում սպասվելիք բացվող հանգույցի մակետը, մեկ այս կողմից էին նկարվում, մեկ այն կողմից: Հիմա հարց՝ ի՞նչ եղավ հանգույցի կառուցումը»: Թեհմինա Վարդանյանի դիտարկմամբ՝ նայելով հնգամյա ծրագրին՝ հույսը մնում է Աստված, որ այդ հարցերը կլուծի:

Արմեն Գալջյանն էլ հակադարձել է՝ նշելով, որ իրականում ծրագրում կան վերելակների կառուցման, վերակառուցման զարգացման կետեր, և պետք չէ սպասել, որ մեկ տարում փոխվելու է 3000 վերելակ:

Թեհմինա Վարդանյանը հիշեցրել է, որ երբ «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, նա նշում էր, որ Երևան քաղաքի նստարանների ձեռքբերման գործընթացում կարող է լինել կոռուպցիա. «Այդ նստարաններն արժեին 65-70 հազար դրամ, իսկ Տարոն Մարգարյանը դրանք ձեռք էր բերում մոտ 160 հազար դրամով: Այսօր, այդ նստարանները մենք ձեռք ենք բերում 164 հազար դրամով, ստացվում է, որ կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ թաթախված չէր, կամ էլ Հայկ Մարությանն է այսօր կոռուպցիայով զբաղված»:

Արմեն Գալջյանն էլ արձագանքել է, որ նախկինում կային բավարար հիմքեր՝ Տարոն Մարգարյանին կոռուպցիայի մեջ մեղադրելու մեջ, մինչդեռ այսօր նման հիմքեր չկան: Ըստ նրա, եթե Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակցին է, ուրեմն բացառված է, որ նա կոռուպցիայի մեջ ներգրավված լինի:

դիտվել է 760 անգամ
Լրահոս
«Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am