«Հրապարակը» գրում է. ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։ Նա այս մեղադրանքից հետեւություն է արել, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է։ Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ՝ հարցրինք Գեւորգ Կոստանյանին։ «Դա արդեն հարցի 48-րդ կողմն է»։ Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես Ձեզ կձերբակալեն։ «Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է»։ Չե՞ք վախենում «նստելուց»։ «Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում՝ միայն Աստծո պատժից»։
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը