Հալեպում ռմբակոծության է ենթարկվել ՌԴ հյուպատոսությունը
Սիրիայի Հալեպ քաղաքը լայնամասշտաբ ռմբակոծության է ենթարկվել: Корреспондент-ի փոխանցմամբ` կրակի տակ են հայտնվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և մզկիթը: ՌԴ ԱԳՆ կայքում հաղորդվում է, որ դիվանագիտական առաքելության շենքը ականանետային հարձակման է ենթարկվել ապրիլի 28-ին: Հյուպատոսության տարածքում մեկ ականանետ է ընկել, ևս երեքը պայթել են արտաքին կողմի ցանկապատի մոտ: Ռուս դիվանագետները հրթիռակոծությունը գնահատում եմ որպես ահաբեկչական հարձակում: «Նախնական տվյալների համաձայն` ռմբակոծությունը դիտավորյալ բնույթ է կրել և իրականացվել է «Ջեբհաթ ան-Նուսրա, խմբավորման ահաբեկիչների կողմից», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հալեպում ՌԴ հյուպատոսությունն աշխատանքը դադարեցրել է 2013-ի հունվարին, աշխատակիցների մի մասը տարհանվել են, մյուսները` տեղափոխվել Դամասկոս: Ականներ են ընկել նաև մզկիթի մոտ այն պահին, երբ հավատացյալները դուրս էին գալիս շենքից ուրբաթօրյա աղոթքից հետո: Նախնական տվյալներով` ռմբակոծությանը 15 մարդ է զոհ գնացել, մոտ 30-ը վիրավորվել են:
