Տապալված, կեղծ օրակարգ. Ինչի՞ն է օգնելու «հայրենի հողի» ֆոնին ադրբեջանցիների արած լուսանկարները

Նոյեմբերի 17-21-ը կայացավ լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Այս մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Հայտնի է, որ ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»: Այլ մանրամասներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը չի փախանցել:

Հայտնի է նաև, որ Ադրբեջան էին այցելել «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը:
Սա առաջին փորձը չէ: Դեռ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակ նման այցեր, շփումներ տեղի են ունեցել:

Առհասարակ շեշտենք, որ մինչև վերջին մի քանի տարիներին՝ Հայաստան ժամանել են լրագրողներ ու իրավապաշտպաններ, ՀԿ ներկայացուցիչներ Ադրբեջանից: Ու նրանք եղել են ընդդիմադիր հայացքներ ունեցող:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ նրանք հետ: Այդ մարդիկ դատվեցին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքներով, ապա փախան Ադրբեջանից:

Ի՞նչ է փոխվել, ուրեմն այսօր: Փոխվել է այն, որ փոխայցերը, ճիշտ է, իրականացվեցին, բայց վստահաբար դրանք ադրբեջանցի այն լրագրողներն են, որոնք ընդդիմադիր չեն կարող լինել: Այսինքն, նրանք իրենց պատրաստած նյութերում ներկայացնելու են իշխանական տեսակետ: Այն է՝ ռազմատենչ, պահանջատեր քարոզչություն: Նրանք արդեն իսկ համացանցում նկարներ են հրապարակում՝ «հայրենի հողի» ֆոնին արված և համապատասխան գրառումներ արել:

Հետևաբար, պետք է հասկանալ, եթե Ադրբեջանի իշխանությունը ռազմատենչ քաղաքականություն չի փոխել, ամեն 10, 20 օրը մեկ Հայաստանն ու Արցախը գրավելու հայտարարություններ է անում, շարունակում է զինվել՝ ի՞նչ կոպեկի արժեք ունի՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» կեղծ օրակարգը:
Ադրբեջանում 2 տասնամյակից ավելի հայատյացության քաղաքականություն է տարվել:

Այնտեղ մեծացել է սերունդ, որը ատում է հային, միայն այն պատճառով, որ նա հայ է:
Հետևաբար՝ այս պայմաններում ինչո՞վ է օգնելու զավթողական քարոզչություն ու քաղաքականություն վարող երկրի լրագրողների այցը:

Թամար Բագրատունի

դիտվել է 1870 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am