Մեր երկրի ղեկավարը ծառայում է օտար պետությանը. Պ. Հայրիկյան
ԱԻՄ կուսակցությունն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ ռուսական իմպերիալիզմի: Կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ սա պարզապես իրենց աշխատանքային հանդիպումն է, իսկ գլխավոր հանրահավաքը կլինի մայիսի 4-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում: Հայրիկյանի խոսքով, այդ հավաքի ընթացքում կխոսեն իրենց անելիքների մասին: «Մենք չունենք երկրի ղեկավար, մեր երկրի ղեկավարը ծառայում է օտար պետությանը: Ի՞նչ է նշանակում լինել երկրի նախագահ եւ գնալ հասնել Արգենտինա եւ այնտեղից մի կերպ ասել՝ մենք այնքան էլ գոհ չենք, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին: Ի՞նչ է նշանակում քո երկրում թույլ տալ ունենալ ռազմական բազա մի պետության, որը պայմանագիր է կնքել քո ակնհայտ թշնամու հետ»:
