ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել։
25 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսևորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը և հայրենազրկումը: Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն:
«Օղակ» («Կոլցո») գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները և այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան և դրան ուղեկցող վայրագությունները:
Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ, հայատյացությամբ և ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը