Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, բայց մի բան էլ վարկ է վերցնում

«168 ժամը» գրում է. «Զարմանալի կառավարություն ունենք, չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում: Բյուջեի գան­ձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վար­կեր է ներգրավում: Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել: Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի: Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկա­րողանալու մեջ է:


«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության ին­նամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100.2 %-ով և 82,5 %-ով»:Սա հատված է Ֆինանսների նախարարու­թյան ներկայացրած պետական բյուջեի կա­տարման հաշվետվությունից:

Այդ հաշվետվությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակա­տարվել են 17,5%-ով: Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը:

Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ: Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի: Նույն ժամանակահատվածում բյուջեի եկա­մուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրա­մով: Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը:

Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է: Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկա­յացնել. բայց կա:

Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թե­րակատարման մասով: Հատկապես, երբ խոս­քը նման լուրջ գումարների մասին է: 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատար­վել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար: Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը: Առավել ևս. որ դա կապված չէ ֆինանսական միջոցների չլինելու հետ: Մեկ անգամ չէ վարչա­պետը հայտարարել, որ կառավարությունը փո­ղի խնդիր չունի:

Սովորաբար հակառակն է լինում, բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա: Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրա­գրերը կան, բայց դրանք չեն կատարվել: Արդ­յունքում տուժել է հասարակությունն ու տնտե­սությունը: Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում:

Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը: Ոչինչ, որ այդ գումարնե­րը որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցնե­րի հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար: Այն ավելի քան 58 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցու­ցանիշը:

Նախատեսված ծրագրերը կատարելու փո­խարեն բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբե­րակն է: Սակայն նման բան կարող են իրենց վե­րապահել, ասենք կենսաթոշակային ֆոնդերը: Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսե­րը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61%-ով: Խոսքը հիմնականում կապի­տալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար:

Ինն ամսում ոչ ֆինանսական ակ­տիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ՝ նախատեսված գրեթե 184 միլիարդի դի­մաց: Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս: Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նա­խորդ տարվա ցուցանիշը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր:

Իշխանափոխությունից հետո կա­ռավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետ­քեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video) Վկաները հրաժարվեցին ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am