Իշխանափոխության նման ճգնաժամերը մեծացնում են տնտեսական ռիսկերը, և հաշվի են առնվում գնագոյացման հարցում. Ա. Մարտինովը՝ գազի գնի մասին

«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս տնտեսագետ Ալեքսեյ Մարտինովը, պատասխանելով հարցին, թե ինչով է բացատրում հայաստանյան հեղափոխությունից հետո գազի երկարաձգվող բանակցությունները, 15 դոլարով բարձրացու­մը, և ապագայում ի՞նչ գներ պետք է սպասել, ասել է. «Ես հաս­կանում եմ, որ հայկական ԶԼՄ-ները տեղի ունեցածը հեղափո­խություն են որակում, սակայն ես տեղի ունեցածն այդպիսի աղմկոտ բառով չէի որակի:

Այն, որ իշխանության փոփոխու­թյունը նման ինքնատիպ ձևով տեղի ունեցավ պետական հե­ղաշրջման միջոցով, պատահում է, բայց նման բառով, թե՝ սա հեղափոխություն է, չէի անվանի: Այո, իհարկե, նման ճգնաժամերը, իսկ դա իսկապես քաղաքական ճգնաժամ էր, ակնհայտո­րեն մեծացնում են տնտեսական ռիսկերը, և, իհարկե, այդ ռիս­կերը, այսպես թե այնպես, հաշվի են առնվում գնագոյացման հարցում, անդրադառնում են, և որևէ տարօրինակ բան դրանում չկա: Ցանկացած տնտեսագետ ձեզ դա կասի: Երբ իրավիճակը կայունանում է, ավելի կանխատեսելի դառնում, այո, առաջա­նում է բանակցությունների դաշտ նվազեցնելու համար գները:

Քաղաքական գործիչները, շատ հաճախ հասնելով իրական կառավարման լծակներին, որտեղ հարկավոր են այլ իրավա­սություններ ոչ միայն բոցաշունչ հռետորների, առաջնորդների ունակություններ, այլ տնտեսագետների և տնտեսական գոր­ծընթացներն ընկալող գործչի, հաճախակի բախվում են այս խնդիրներին՝ չունենալով համապատասխան իրավասություն­ներ, փորձում են իրենց անբավարար իրավասությունները և թույլ տված սխալներն ու բացերը բացատրել քաղաքական աս­պեկտներով. «Ես ասացի այսպես, այդ պատճառով այսպես է», «Մենք ընտրել ենք ազատությունը, այդ պատճառով մեր գազի գինն անընդհատ բարձրանում է»: Բնականաբար, դա այդպես չէ: Այն, ինչ վերաբերում է էներգակիրներին, Ռուսաստանը սկզ­բունքորեն ապաքաղաքականացրել է այդ հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video) Վկաները հրաժարվեցին ցուցմունք տալ Վարդան Ղուկասյանի դեմ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am