Հետո էլ բողոքում են՝ ինչու՞ մարդիկ չեն գնում պոլիկնիլիկա.բյուջեով ընդամենը 2 պոլիկլինիկայի տանիք են վերանորոգելու. Միքայել Մանրիկյան (video)
«Բազմաթիվ բացթողումներ կան Երեւանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեի նախագծում։Առողջապահությանը Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծով 170 միլիոն դրամ է հատկացվում, նշվում է, որ սարքավորումներ են գնվելու, բայց ինչի՞ հիման վրա եք գնելու այդ սարքերը, արդյոք ունե՞նք համապատասխան վերապատրաստված մասնագետներ, կան բազում բացթողումներ։ Երբ գնում ես նոր սարքավորում, պետք է ունենաս համապատասխան վերապատրատված մասնագետներ։ Մենք առաջարկում ենք գումար հատկացնել վերապատրաստմանը»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։
Նրա խոսքով՝ Երեւան քաղաքի 2 պոլիկլինիկայի տանիք է վերանորոգվում, ոչ թե հիմնանորոգվում։ Կարելի էր ամեն տարի գոնե մեկ պոլիկլինիկա հիմնանորոգում իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում.
